«Շեղվել են վերջին գործով». Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ-ի մասին
«Հրապարակ» թերթը գրում է. «Որպես էդ կողմերում կռված մեկը՝ ի՞նչ եք կարծում` ի՞նչ է կատարվելու ՍԴ-ի հետ․ հարցրինք ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ին:
«ՍԴ-ն պետք է գործի Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում եւ պետք է չշեղվի»: Շեղվե՞լ են։ «Չէի ասի, որ բոլոր գործերով կամ բոլոր առումներով։ Շեղվել են վերջին գործով, եւ մի քանի դատավորների մոտ առկա են գործին մասնակցելու անհնարինության հիմքեր, եւ դրանց չքննարկումը դատարանի կողմից անվստահություն է առաջացրել ՍԴ-ի նկատմամբ»:
Էնտեղ ձեզ համար դատավորնե՞ր են, թե՞ անդամներ։ «Ես կարող եմ ասել, որ այնտեղ կան պաշտոն զբաղեցնող անձինք, ովքեր նշանակվել են 1995թ․ Սահմանադրության համաձայն եւ պաշտոնավարելու են մինչեւ 75 տարեկան հասակը։ Կան անձինք, ովքեր նշանակվել են 2005թ․ Սահմանադրությամբ, որոնք պաշտոնավարելու են մինչեւ 65 տարեկանը լրանալը, եւ կան նոր ընթացակարգով նշանակված դատավորներ»: Եվ բոլորը լեգիտի՞մ են։ «Լեգիտիմությունը քաղաքական կատեգորիա չէ»:
Այդ մարդիկ պե՞տք է իրենց լիազորությունները պահպանեն։ «Ես կողմնակից եմ, որ սահմանադրական ճգնաժամը շատ արագ լուծվի»: Ինչպե՞ս: «ՍԴ-ն իր մեջ ուժ գտներ եւ լուծեր»: Բան չհասկացա։ «Դե, Դուք ասացիք, չէ՞, որ Սահմանադրական դատարանն է իմ վոտչինան, եւ ես կարող եմ այնպիսի ձեւակերպումներ անել, որոնցից ոչինչ չհասկացվի»: Էդպես ոչինչ չհասկանալով ո՞ւր ենք գնալու:
«Ի դեպ, ՍԴ-ն վերջին անգամ (Քոչարյանի) այնպիսի որոշում է կայացրել, որից ոչ ոք ոչինչ չի հասկանում. ես էլ ասում եմ, որ ճգնաժամի հիմքում ընկած է դատական համակարգի նեգատիվ գործընթաց»:
Իսկ որ Հրայր Թովմասյանը Ձեզ նշանակել էր ՍԴ աշխատակազմի ղեկավար, ու Ձեր սանիկ Արարատ Միրզոյանը Ձեզ դեռ չէր երաշխավորել պատգամավոր դառնալ, Ձեր քավոր Արմեն Դիլանյանն էլ դեռ չէր դարձել ՍԴ դատավոր, ՍԴ-ում «նեգատիվ» գործընթացներ չկայի՞ն։
«ՍԴ-ում նեգատիվ գործընթացներ առկա էին, սակայն այս աստիճանի ընդգծված դրսեւորումներ չունեինք, չկային այնպիսի շեղումներ, որոնք կարող էին առաջացնել կասկած առ այն, որ դատարանի կայացրած որոշումները լեգիտիմ են, թե ոչ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք