«Ամուլսար, մեր սար». Գնդեւազցի դպրոցականները նշում են՝ չեն դադարեցնելու դասադուլը մինչեւ Ամուլսարի հարցը չլուծվի
Գնդեւազում այսօր՝ սեպտեմբերի 20-ին, դպրոցականները դասադուլ են հայտարարել եւ պայքարում են Ամոււլսաի շահագործման դեմ։
Նրանք հանդես էին գալիս «Ամուլսար, մեր սար», «Ամուլսարն առանց հանքի» կարգախոսներով։
Դպրոցի աշակերտները պնդում են՝ ծնողները տեղյակ են իրենց ակցիայի մասին եւ սատարում են իրենց։ Դպրոցականնները պատրաստվում են միանալ Ջերմուկի եւ Կեչուտ համայնքի դասադուլ հայտարարած դպրոցականներին եւ Ամուլսարի հանքի դեմ շահագործման պայքարող ցուցարարներին։ Դպրոցականները նշում են, որ չեն պատրաստվում ներկայանալ դասապրոցեսին մինչեւ Ամուլսարի հարցը չլուծվի։ Դպրոցականների խոսքով՝ իրենց է մոտեցել դպրոցի տնօրենը եւ հորդորել նրանց միանալ դասին, նշել, որ բացականեր կստանան, նրանց մի մասը միացել է, սակայն դպրոցականների մեծ մասը դպրոցի հարակից հատվածում շարունակում են իրենց ակցիան, բարձր երաժշտություն են միացրել, պարում են։
Հիշեցնենք, որ Ամուլսարի պաշտպանները սեպտեմբերի 20-ը հռչակել են բնապահպանական մոբիլիզացիայի եւ արդարության օր։
Ջերմուկում դասադուլ եւ գործադուլ է։ Նախատեսվում են նաեւ մի շարք միջոցառումներ Երեւանում։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք