Այնքան մեծ էր այդ ցանկը, որ մտածեցի՝իմ անունն էլ կարող է գտնեմ. Մակունցը՝ հնարավոր հրաժարականների մասին
Այնքան մեծ էր այդ ցանկը, որ մտածեցի՝իմ անունն էլ կարող է գտնեմ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով այսօր մամուլում հրապարակված այն պաշտոնյաների ցանկում, որոնց հրաժարականը սպասվում է առաջիկա օրերին:
«Ես նույնպես ծանոթացել եմ այդ ցանկին, որ հրապարակվել էր մամուլում: Անկեղծ ասած, այնքան մեծ էր այդ ցուցակը, որ նույնիսկ մտածում էի՝ իմ անունն էլ այնտեղ կգտնեմ: Կատակը մի կողմ, իհարկե, որեւէ բան չի քննարկվել վարչության նիստի ժամանակ: Ինքս չունեմ որեւէ տեղեկատվություն, որ ինչ-որ մեկը հրաժարական է ներկայացնելու, մասնավորապես, գործադիրից:
Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցությանը, ապա մեզ մոտ նման զարգացումներ չեն սպասվում»,-հայտարարեց Մակունցը:
«Իմ քայլը» խմբակցությունն ուժեղ է ավելի քան երբեւէ: Մենք դեռ շատ անելիքներ ունենք բարեփոխումների, ռեֆորմների հետ կապված, այդ թվում դատաիրավական: Մենք բոլոր մեր ջանքերն ուղղում ենք այն ռազմավարությունն իրականացնելուն, որը դատաիրավական բարեփոխումների համատեքստում ներկայացվել է արդարադատության նախարարության կողմից»,-ընդգծեց նա:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը