Առաջիկայում կձերբակալեն Գագիկ Բեգլարյանին
Վարչապետ Փաշինյանը երեկ ազդարարեց նոր ձերբակալություններ սկզբի մասին․«Որոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ԱԱԾ-ում խառն են եւ իրենք կարող են այս ընթացքում իրենց մութ գործերը կարգավորել:
Նոր Հայաստանում ԱԱԾ-ն անձ չէ, ԱԱԾ-ն համակարգ է եւ նա գալու է ներկա ու նախկին բոլոր կոռուպցիոներների, լրտեսների եւ այս կարգի այլ տարրերի ետեւից:
Ինչպես նաեւ Քննչական կոմիտեն, Հատուկ քննչական ծառայությունը, դատախազությունը, ոստիկանությունը եւ ՊԵԿ քննչական վարչությունը: Կոռուպցիայի եւ հանցավորության դեմ կիսապայքար չի լինելու: Ժողովրդին թալանածներն ու թալանողները հայտնվելու են բանտում: Հասկանում եմ, որ լավ չի հնչում, բայց այլ տարբերակ չկա»,-գրել էր նա։
Վարչապետի հայտարարությունից առաջ հայտնի դարձավ, որ Քնչական կոմիտեն «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մասով հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրել վեց տարբեր մարդկանց, այդ թվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի նկատմամբ։
«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մասով հրուցված քրեական գործը չի կարող շրջանցել նախորդ իշխանության տարիներին Տրանսպորտի և կապի նախարարաի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Բեգլարյանին։ Իշխանական մեր աղբյուրները պնդում են, որ նա շուտով ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի բախտին կարժանանա՝ Բեգլարյանին ևս կձերբակալեն։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը