Արթուր Վանեցյանի վարկանիշն ավելի բարձր է, քան Նիկոլ Փաշինյանինը. (լուսանկար)
Ազգային անվտանգության ծառայության արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի անսպասելի հրաժարականն իրական փոթորիկ էր քաղաքակն դաշտի համար։ Փոթորիկ էր, քանի որ Վանեցյանը իր նախորդների նման անձայն չհեռացավ, այլ հստակ քաղաքական գնահատական տվեց երկրում ստեղծված իրավիճակին։
Արթուր Վանեցյանի հրաժարականը նաև հետաքրքիր ինդիկատոր էր հասարակական տրամադրությունների տեսանկյունից։ Իշխանափոխությունից հետո հստակ էր, որ Վանեցյանն ամենաբարձր վարկանիշն ունեցող պաշտոնայներից է, իսկ հրաժարականից հետո ակնհայտ դարձավ, որ նա առավել մեծ հանրային աջակցություն ունի, քան վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մի քանի տասնյակ հասարակական-քաղաքական գործիչներ իրենց աջակցությունը հայտնեցին Արթուր Վանեցյանին, ավելին՝ անհրաժեշտ և տեղին համարեցին նրա հայտարարությունը։ Իր հրաժարականով Արթուր Վանեցյանն, ըստ էության, կարևոր քաղաքական դերակատարում ստանձնեց։
Երեկ Politik.am-ը նաև սոցհարցում իրականացրեց ֆեյսբուք սոցիալական ցանցում հասկանալու համար, թե հասարակության քանի տոկոսն է աջակցում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին։ Մեր կողմից իրականացված հարցմանը մասնակցեց 859 օգտատեր։ Հարցվածների 57 տոկոսը աջակցում էր Արթուր Վանեցյանին։



















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք