Նիկոլ Փաշինյանի ճակատագիրը որոշելու է հայ ժողովուրդը. Իգոր Կորոտչենկո
«Տպավորություն է, որ Ռուսաստանը մեծ զգուշավորությամբ է հետևում այն ամենին, ինչ տեղի է ունենում: Հայաստանը՝ որպես Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկեր, երբեք Ռուսաստանի կողմից չի ենթարկվել որևէ կասկածի, իսկ ներկայումս՝ Փաշինյանի օրոք, Ռուսաստանում շատերն են մտահոգված հետևում իրադարձություններին՝ կադրային քաղաքականությանը, քաղաքական հետապնդումներին, Փաշինյանին մոտ շրջապատի մարդիկ իրենց թույլ են տալիս Ռուսաստանի և ՌԴ նախագահ Պուտինի հասցեին լպիրշ հայտարարություններ: Անկասկած, մենք այդ ամենը տեսնում ենք, և դա վատ է Երևանի և Մոսկվայի հարաբերությունների համար:
Պաշտպանության նախարարությունների միջև աշխատանքն արդյունավետ է, այդ ոլորտում ամեն բան նորմալ է, մենք բազա ունենք Հայաստանում, այն կարևոր է, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, հայ-ռուսական հարաբերությունները ռազմական ոլորտում լավ են զարգանում, բայց քաղաքական մակարդակում Մոսկվայում Փաշինյանին ու իր Կառավարությանը որոշակի զգուշավորությամբ են դիտարկում»,- այս մասին «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանի «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր, ռազմական և քաղաքական վերլուծաբան Իգոր Կորոտչենկոն՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին:
Նա նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մի շարք հայտարարություններ, որոնք նա արեց վերջին ամիսների ընթացքում, մեղմ ասած, ոչ բարեկամական են Ռուսաստանի հանդեպ: «Ի դեպ, նշեմ, որ քաղաքական մակարդակում ոչ ոք մեզ մոտ՝ ո՛չ Պուտինը, ո՛չ Մեդվեդևը, իրեն թույլ չի տվել հանրային քննադատության ենթարկել Հայաստանին, որևէ մեկը: Իսկ մենք տեսնում ենք, որ Փաշինյանն իր հարցազրույցում մեկնաբանություններ է անում, որոնք, մեղմ ասած, կարելի է գնահատել նաև հակառուսական. թաքնված հակառուսական ենթատեքստ դրանցում կա»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ Ն. Փաշինյանի ճակատագիրը որոշելու է հայ ժողովուրդը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ը չեն որոշելու այն. «Ուստի հայ ժողովուրդն էլ կորոշի և կգնահատի նրա գործունեությունը, կորոշի նրա քաղաքական ճակատագիրը, քանի որ, ինչպես ամբոխով եկավ իշխանության, իսկ հետո, կներեք, եթե արդյունքներ չլինեն, նույն մարդիկ նոր ղեկավար կցանկանան ունենալ»:
Մանրամասները՝ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի