ՀԱԿ-ը հատկապես մի քանի հարցերում առավել հստակ կպաշտպանի փաշինյանական «գիծը»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս փակ հանդիպում է տեղի ունեցել «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունում, որը վարել է ՀԱԿ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։
Թերթի ՀԱԿ-ական աղբյուրների փոխանցմամբ, հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։ Հիմնական քննարկվող թեման կապված է եղել ՍԴ շուրջ ընթացող գործընթացների եւ ընդհանուր ներքաղաքական զարգացումների հետ։
Ըստ տեղեկությունների, ՀԱԿ-ում որոշել է են իրենց թիմակիցների մեկնաբանություններով ավելի սրել ՍԴ-ին ուղղված քննադատությունները, ավելի ակտիվ լինել ՍԴ կազմը փոխելու եւ իրենց թեկնածուին՝ Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ կարգելու «պահանջատիրության» հարցում։
Ի դեպ, արդեն իսկ ակնառու է, որ հենց այս քաղաքական ուժի ներկայացուցիչները նշյալ հարցում ամենաագրեսիվն են։
Ուշագրավ է, որ հենց այդ հանդիպումից հետո կտրուկ ակտիվություն ցուցաբերեց նաեւ ԱԺ իմքայլական խմբակցությունը:
Հավելենք, որ նույն աղբյուրների փոխանցմամբ, քննարկման ժամանակ Տեր-Պետրոսյանը հանգամանալից հետաքրքրվել է Ամուլսարի խնդրի հետ կապված հարցերով, նշել, որ այս փուլում պետք է ամեն կերպ սատարել Փաշինյանի կառավարությանը, քանի որ այս հարցի հետ կապված գրեթե գտնվում են փակուղու առաջ։
Քննարկման առանցքը եղել է նաեւ այն, որ ՀԱԿ ակտիվի ներկայացուցիչները, որոնք սոցցանցերում եւ լրատվականներում ակտիվ են, հատկապես Մարտի 1-ի, ՍԴ-ի եւ Ամուլսարի հարցում հստակ պաշտպանեն փաշինյանական «գիծը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք