Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Սպառնում էին ԱԱԾ-ն օգտագործել մեր դեմ. «Սանիթեք»-ի տնօրեն

Երեւանի քաղաքապետարանը մինչ օրս «Սանիթեք»-ից ավելի քան 1 միլիոն դոլար է առգրավել, ինչպես նաեւ հաշիվ-ապրանքագրերն ու կանխիկ գումարը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է «Սանիթեք» ընկերության սեփականատեր եւ տնօրեն Նիկոլաս Թավիլը։

«Ի՞նչ են կարծում քաղաքապետը եւ քաղաքապետարանը, ինչպե՞ս մենք պետք է աշխատենք: Ինչպե՞ս են նրանք պատկերացնում մեր աշխատանքը, եթե առգրավում են այն ամենն, ինչ մենք ունենք: Ինչ վերաբերում է մեր աշխատակիցներին ընկերությունից տանելուն, դա նոր չի սկսվել: Մենք նույնիսկ 4-5 ամիս առաջ նամակ ենք ուղարկել Հայկ Մարությանին՝ ասելով, որ «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» ընկերության ղեկավարը եւ շատ մարդիկ քաղաքապետարանում մեր աշխատակիցների հետ գաղտնի կերպով քննարկում են աշխատանքից ազատվելու եւ նրանց մեզանից տանելու հարցը: Այն ամենը, ինչ այժմ տեղի է ունենում, միայն վերջին երեք շաբաթվա պատմություն չէ, նրանք դրան պատրաստվել են վերջին 6-7 ամսում, նրանք օգտագործել են մեզ վերջին 6-7 ամսում: Եվ դա շարունակվում է մինչեւ հիմա: Իսկ ինչ վերաբերում է «Սանիթեքի» ապագային Հայաստանում, կասեմ ձեզ, որ մենք հավատում ենք նրան, ինչ անում ենք: Մեր հայեցակարգը շատ պարզ է, եւ իհարկե, մենք պատրաստվում ենք օգտագործել ցանկացած օրինական գործիք, որն ունենք՝ թե՛ տեղական, թե՛ միջազգային ասպարեզում: Հավելեմ, որ շատ ցնցված եմ, թե ինչպես է քաղաքապետարանը աշխատացնում 36 մեքենա ողջ Երեւանում ու դարձյալ մեծ քանակով աղբ ենք տեսնում քաղաքում: Այժմ ցանկանում եմ հարցն ուղղել քաղաքապետարանին՝ ո՞վ է վատ կատարում աշխատանքը, քաղաքապետարա՞նը, թե՞ «Սանիթեքը»,–նշել է նա:


Հարցին՝ ստեղծված իրավիճակում քաղաքապետարանի քայլերը միտումնավոր համարո՞ւմ է, Թավիլը նշել է. «Նախկինում՝ ոչ, այժմ ես 100 տոկոսով վստահ եմ, որ դա միտումնավոր է արվել: Կրկին հիշեցնեմ, որ քաղաքապետարանը բազմիցս հայտարարել է, որ պայմանագրի չեղարկումը քաղաքական որոշում է, սա կոչվում է օտարում/սեփականազրկում: Եվ երբ բազմաթիվ կառավարական պաշտոնյաներ ասում են, որ կոռուպցիոն սխեմաներ կան «Սանիթեք»-ում եւ որ ես կապ ունեմ նախկին կառավարության հետ եւ նման բաներ, նրանք այդ մասին խոսում են արդեն մեկուկես տարի, կցանկանայի տեսնել որեւէ փաստաթուղթ, որեւէ ապացույց, որ մեզ մոտ կոռուպցիա կա: Այս ամենը սուտ է եւ մանիպուլյացիա է՝ ուղղված հանրության դեմ»:

Արբիտրաժային դատարան դիմելու մասին հարցին նա պատասխանել է. «Ամեն ինչ ընթացքի մեջ է, մեր փաստաբանական թիմերը լրջորեն աշխատում են այս ուղղությամբ տեղական եւ միջազգային հարթակներում: Մենք նախապատրաստական փուլում ենք»։

Նա «Սանիթեք»-ին պատկանող մեքենաները ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու եւ Դավիթ Անանյանի ու Հայկ Մարությանի պայմանավորվածության մասին հարցին ի պատասխան նշել է. «Կարող եմ ասել, որ այո, դա եւս մեկ գործիք է, որը քաղաքապետարանն օգտագործում է «Սանիթեք»-ի վրա ճնշում գործադրելու, ինչպես նաեւ «Սանիթեք»-ին ամեն կերպ վնաս հասցնելու համար: Սա բազմաթիվ գործիքներից մեկն է, որ նրանք օգտագործել են եւ շարունակում են օգտագործել մեր դեմ»:

Թավիլը նշել է, որ իրենց փորձում են ճնշել տարբեր կառույցների միջոցով. «Մենք բազմաթիվ ճնշումների ենք ենթարկվում թե՛ Պետական եկամուտների կոմիտեի, թե՛ քաղաքապետարանի, թե Դավիթ Սանասարյանի ղեկավարած կառույցի՝ Պետական վերահսկողական ծառայության կողմից: Նրանք նույնպես ստուգումներ են արել մեկ տարի առաջ: Սա «Սանիթեքի» հետ պատահած միջադեպերից մեկ է: Ի դեպ, 2 ամիս առաջ մեր իրավաբանները հանդիպել են քաղաքապետարանի աշխատակիցների հետ, եւ պաշտոնյաներից մեկը պարզորոշ ասել եւ սպառնացել է, որ Ազգային անվտանգության ծառայությանը կօգտագործի «Սանիթեք»-ի դեմ: Այնպես որ, շարունակական ճնշումներ են գործադրվում «Սանիթեքի» դեմ: Եվ ինչպես ասում են՝ «այն մարդը, որը սխալ բան չի արել, վախենալու ոչինչ չունի»: