«Վանեցյանի հրաժարականի հարցում գործ ունենք պատճառների մի ամբողջ մոզաիկայի հետ, այդ թվում՝ մոսկովյան գործոն». Դուբնով
«ԱԱԾ տնօրենը լուրջ պաշտոն է, բայց չեմ կարծում, որ այդ պաշտոնից Վանեցյանի հրաժարականը ճակատագրական է ներկայիս Հայաստանի և իշխանության համակարգի համար: Սա քաղաքական պրոցեսների բնականոն զարգացում է»,-այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին:
Վադիմ Դուբնովն ասաց, որ ակնհայտորեն եղել են բավականին լուրջ քաղաքական տարաձայնություններ Վանեցյանի և Փաշինյանի միջև: Ըստ նրա՝ պատճառների մասին հրապարակումների մի մասը դավադրության ծիծաղելի տեսություն են թվում, մյուս մասը՝ օբյեկտիվ պատճառներ: Ըստ նրա՝ սա օբյեկտիվ և բնական գործընթաց է, որովհետև Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո իշխանության եկավ որոշակի առումով ժողովրդական ճակատը, և ժամանակն է եկել, որպեսզի այն քիչ-քիչ քաղաքականապես հարստացվի, բաժանվի, քաղաքական նոր հայտեր լինեն, որոնցից մեկը տրվեց նախօրեին:
«Վանեցյանի հայտարարությամբ տրվեց իր քաղաքական ուղու ստարտը: Լիովին բնական պրոցես է՝ նման քաղաքական իրավիճակների և ոչ այնքան գաղափարականացված իշխանության դեպքում: Սա լուրջ քաղաքական շրջադարձ է, բայց այն դրամատիզացնել պետք չէ, թեև այս շրջադարձն անդրադառնալու է իշխանության գործողությունների տակտիկայի վրա: Մենք հայաստանյան քաղաքական կյանքի տարբեր ուղղություններում նյարդայնություն ենք նկատում՝ Քոչարյանի գործ, Ռուսաստանի հետ հարաբերություններ, որոնք առաջիկայում տարբեր քաղաքական նորությունների առիթ են դառնալու, գործընթացները շարունակվում են»,-ասաց Վադիմ Դուբնովը:
Ռուս քաղաքական վերլուծաբանը համաշխարհային քաղաքական պատմության ընթացքում երկրի ղեկավար-ԱԱԾ տնօրեն «ապահարզանի» այլ դեպք չի մտաբերում, սակայն, ըստ նրա, ամենայն հավանականությամբ նման օրինակներ եղել են:
«Վանեցյանն առանցքային խաղացող էր, և ներկայումս ճակատում հայտնված առանցքային կադրերը ցրվում են: Նման ձևով կարող է իր քաղաքական կարիերան սկսել նախարարներից մեկը, երկուսը, և այլն: Այո՛, սա լուրջ պաշտոն է, բայց չեմ կարծում, որ ճակատագրական է ներկայիս Հայաստանի և իշխանության համակարգի համար: Սա քաղաքական պրոցեսների բնականոն զարգացում է»,-նման տեսակետ հայտնեց նա:
Խոսելով Վանեցյանի հրաժարականի հարցում արտաքին, մասնավորապես՝ ռուսական գործոնի առկայության հավանականության մասին՝ Դուբնովն ասաց, թե դեռ պետք է տեսնել՝ ով պետք է նշանակվի, դա ցուցիչ է լինելու:
«Կտեսնենք՝ եթե Վաղարշակ Հարությունյանը նշանակվի, դա մի բան է, եթե այլ մեկը՝ մեկ այլ: Չեմ բացառում, որ մոսկովյան գործոնը եղել է այս ողջ հրաժարականի պատմության մեջ, քանի որ Ռուսաստանի հետ հարաբերություններն իշխանությունների նյարդի աղբյուրներից մեկն են, որը կարող էր անդրադառնալ ներկայիս սցենարների վրա: Մենք գործ ունենք պատճառների մի ամբողջ մոզաիկայի հետ, և ոչ մի գործոն, ինչպես ռուսականը, Քոչարյանի գործոնը չենք կարող տարանջատված դիտարկել, ինչպես նաև դատական ոլորտում զարգացումները, այսինքն՝ բոլոր թեմաները փոխկապակցված են: Բայց մոսկովյան գործոն կա: Բայց դեռ վաղ է ավելի հեռուն գնացող կարծիքների համար»,-ասաց նա:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք