«Սանիթեքի» աշխատակիցները փորձեցին փակել փողոցը. Ոստիկանների հետ հրմշտոց սկսվեց
Երեւանի քաղաքապետարանի դիմաց, «Սանիթեքի» աշխատակիցների բողոքի ակցիայի մասնակիցները փորձեցին փակել փողոցը, սակայն ոստիկանները թույլ չտվեցին:
Մինչ այդ ակցիան խաղաղ էր, «Սանիթեքի» աշխատակիցները նշում էին, որ սպասում են, մինչեւ քաղաքապետարանը ներկայացնի այն փաստաթուղթը, որտեղ նշված է, որ իրենք «Սանիթեքին» փոխանցել են գումարը եւ իրենք կարող են այդ գումարից աշխատավարձ ստանալ:
«Հիմնարկի տերն ասում է չեն փոխանցել, քաղաքապետարանն ասում է՝ փոխանցել ենք: Հիմնարկի տերը դրսում է, Հայաստանում չի, հիմա էլ կֆռցնեն, կգցեն իր վրա: Մարդը որ մեկին դանակով խփում է, «Ինտերպոլով» գտնում բերում են, պետությանն էդքան փող ա պարտք, չեն կարո՞ւմ բերել: Մենք ոչ մեկին չենք վստահում: Թող քաղաքապետարանը «Սանիթեքին» ասի՝ ինչի՞ էս մարդկանց փողը չեք տալիս»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Երբ ակցիայի մասնակիցները փորձեցին փակել փողոցը, ոստիկանների հետ հրմշտոց սկսվեց. Իրավապահները նրանց հրելով դուրս բերեցին փողոցից:
Ակցիայի մասնակիցներն էլ որոշեցին ուժով մտնել քաղաքապետարանի շենք: Ոստիկանները շղթա կազմեցին՝ փակելով շենքի մուտքը: Ի վերջո, «Սանիթեքի» աշխատակիցները համաձայնեցին սպասել, մինչեւ քաղաքապետարանը ներկայացնի այդ փաստաթուղթը:
Նշենք, որ «Սանիթեքի» աշխատակիցները պահանջում են իրենց օգոստոս ամսվա աշխատավարձը:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը