Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Մամուլ

Խնդիրներին պետք է ոչ թե տր­վեն իրավիճակային լուծումներ, այլ ստեղծվեն մեխանիզմներ, որոնք մոտակա տարիներին կօգնեն խուսափել նմանատիպ խնդիրներից

«Վերջին տարիներին մոդայիկ է դարձել «ինստիտուցիոնալ» բառը: Տարիներ առաջ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խոսում էր ինստիտուցիոնալ ընդդիմության մասին, այսինքն՝ ընդ­դիմության, որը ոչ միայն պայքարում է իշխանության համար, այլև ունի իշխանությունից արմատապես տարբերվող արժեքային համակարգ և իշխանության գալուց հետո ոչ թե կփորձի պարզապես դուր գալ ժողովրդի մեծամասնությանը, այլ երկիրը տանել սկզբունքորեն այլ ուղղությամբ:

Համենայնդեպս, ես այդպես եմ հասկանում այս պարագայում «ինստիտուցիոնալ» բառը: Արդյո՞ք իրադարձությունները զարգանում են հենց այդ ուղղու­թյամբ՝ դրա մասին կարծիքները կարող են տար­բեր լինել:

Հեղափոխությունից հետո խոսվում է ինստիտուցիոնալ բարեփոխումների մասին: Դարձյալ, իմ ընկալմամբ, խոսքն այն մասին է, որ նախկինից մնա­ցած ծանրագույն խնդիրներին պետք է ոչ թե տր­վեն իրավիճակային լուծումներ, այլ ստեղծվեն մեխանիզմներ, որոնք մոտակա տարիներին կօգնեն խուսափել նմանատիպ խնդիրներից: Դա օբյեկտի­վորեն դժվար է, երբ ամեն պահի ստիպված են «հրդեհներ հանգցնել» (հիմա` նաև այդ բառի ու­ղիղ իմաստով): Այսինքն` երբ բուհերի ռեկտորների աթոռների շուրջ գզվռտոց է գնում, դժվար է մտա­ծել այն մասին, թե ինչպես փոխել բարձրագույն կրթության հայեցակարգը, որպեսզի այն դադարի լինել երիտասարդների համար 4 կամ 6 տարվա «ժամանցի շրջան» և պատրաստի գործատունե­րին անհրաժեշտ մասնագետներ: Երբ Երևանում աղբի սարեր են գոյանում, հնարավորություն չկա մտածելու, թե ինչպիսին պետք է լինի աղբահանության ժամանակակից համակարգը՝ սկսած կր­թական ծրագրերից, վերջացրած աղբի վերամ­շակման գործարանով: («Հուսահատության Գազել­ների» մասին էլ չեմ խոսում՝ դրանք աստիճանա­բար վերածվում են «ճակատագրական Գազելնե­րի»):

Երբ Ամուլսարի շուրջ պոպուլիստական կրքեր են բորբոքվում, ժամանակ չկա մտածելու հան­քարդյունաբերություն ամբողջ «գաղափարախոսու­թյունը» փոխելու՝ «հումքային» երկրից իսկապես արդյունաբերական երկիր դարձնելու մասին: Երբ գործադիր իշխանությունը մտածում է, թե ինչպես փոխել ՍԴ «ոչ յուրային» նախագահին «յուրայի­նով» կամ դժգոհում որոշ դատավորների՝ իր հա­մար ոչ հաճելի որոշումներից, նա ժամանակ չու­նի լրջորեն մտածելու, թե ինչպես փոխել ամբողջ դատական համակարգը: Այսինքն՝ բոլոր դեպքե­րում լուծումները, լավ թե վատ, ճիշտ թե սխալ, ժամանակավոր են, այսրոպեական են, ինստիտուցիոնալ չեն:

Դա մի քիչ նման է այն դեպքերին, երբ մեզանից գրեթե յուրաքանչյուրն ասում է՝ «սպասեք, գլուխս խախանդվի, և այդ ժամանակ կսկսեմ առավոտ­յան մարզվել, առողջ սնունդ օգտագործել և լե­զուներ սովորել»: Բայց «խախանդվելու» պահն այդ­պես էլ չի գալիս»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: