Նախօրեին չեղարկվել են ԱԺ աշխատակիցների ապօրինի ազատման հրամանագրերը. ծառայողական քննություն կանցկացվի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արարատ Միրզոյանի կարգադրությամբ նախօրեին չեղարկվեցին ԱԺ աշխատակիցների ապօրինի ազատման հրամանագրերը։ Բոլոր նրանք, ում առանց օրինական հիմքի ուղարկել էին կադրերի ռեզերվ, վերադարձան իրենց աշխատանքին, հաստիքացուցակը կլրացվի օրենքի շրջանակներում․ երեկ մեզ հայտնեց ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանը։
«Այդ տխուր ավանդույթը, որ ԱԺ նախագահի կարգադրությունները չեն հրապարակվում, մենք ժառանգել էինք նախորդ աշխատակազմից։ ԱԺ աշխատակազմը, գլխավոր քարտուղարությունն իներցիայի ուժով շարունակում էր նույնն անել»,- ասաց նա։
ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը կպատժվի՞ «իներցիայով գործելու» համար․ Կոստանյանը հայտնեց, որ ԱԺ նախագահի կարգադրությամբ ծառայողական քննություն կիրականացվի՝ «պարզելու, թե ովքեր են թերացել իրենց աշխատանքում»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու