Գագիկ Խաչատրյանի տանը միլիոնավոր դոլարներ չեն հայտնաբերվել
Առավոտից խուզարկություններ են կատարվում Ծաղկաձորում գտնվող բնակության վայրում: Իմ գնահատմամբ՝ այնպիսի առարկաներ չկան, որոնք կարող էին գործի համար էական նշանակություն ունենալ կամ ոչ օրինական էին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:
«Ընդամենը օրինական զենքեր են եղել, որոնք առգրավվել են, ընդհանուր այդքանը»,-նշեց նա՝ հերքելով լուրերը, որ միլիոնավոր գումարներ կամ գործի համար նշանակալի փաստաթղթեր են հայտնաբերվել:
Ինչ վերաբերում է գործարար Համլետ Ամիրխանյանին սնանկացմանը, պաշտպանը նշեց, որ ներկայացված մեղադրանքը դրա հետ կապ չունի: «Չնայած կազմվել է բերման ենթարկելու արձանագրություն, բայց բերման ենթարկել չկա, քանի որ Գագիկ Խաչատրյանն առավոտից մասնակցել է այդ գործողություններին, տեղյակ չէր առաջին իսկ որոշումից, ազատ է եղել այս ամբողջ ընթացքում, իր կամքով էլ ներկայացել է»,-նշեց պաշտպանը:
Ձերբակալությանն անդրադառնալով՝ Երեմ Սարգսյանը նշեց, որ կասկածանքը վերաբերում է ՊԵԿ նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում ՊԵԿ-ում կատարված գործողությունների: «Կա որոշակի հանգամանք, որ ՊԵԿ ինչ-որ աշխատակիցներ գործի չեն հաճախել, բայց աշխատավարձ են ստացել, հիմա պիտի պարզվի, թե Գագիկ Խաչատրյանն ինչ կապ ունի դրա հետ, քանի որ դա մի ամբողջ մեծ համակարգի է վերաբերում: Եթե խոսում ենք ՊԵԿ աշխատակիցների աշխատավարձի մասին, տասնյակ միլիոնավոր դոլարների մասին չենք կարող խոսել»,-մանրամասնեց նա, ապա հավելեց, որ քրգործը բազմածավալ է, իրեն, միգուցե, շատ տվյալներ դեռ հայտնի չեն, քանի որ նախաքննությունը գաղտնի է:
Նա նաև հայտարարեց, որ պատրաստվում է բողոքարկել ձերբակալման որոշումը, քանի որ դա ոչ իրավաչափ է:
Ըստ պաշտպանի՝ քննիչը մտավախությունի ունի, որ Խաչատրյանն ազատության մեջ մնալով կարող ա թաքնվել, սակայն նման բան չի կարող լինել, և սրա հիման վրա չի կարող ձերբակալություն լինել: «Մենք ունենք վաղեմության դեպքեր, երբ անձը չի թաքնվել»,-նշեց Սարգսյանը:
Հարցին, թե որտեղից Գագիկ Խաչատրյանին իր ունեցած գումարները, պաշտպաը պատասխանեց, որ բնականաբար ինքը տեղյակ չէ, թե որտեղից Խաչատրյանին այս կամ այն տունը, իսկ Խաչատրյանի որդինեը ընկերություններ ունեն, արդար, օրինական բիզնեսով են զբաղվում:
Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրենը հայտնել էր, որ վաղ առավոտից ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող ինչպես բնակելի, այնպես էլ գրասենյակային տարածքներում։
«Վաղ առավոտից Ազգային անվտանգության քննչական դեպարտամենտն իրականացնում է քննչական գործողություններ, խուզարկություններ են կատարվում Գագիկ Խաչատրյանին պատկանող տանը, բնակարանում, առանձնատանը, տարածքներում, նաև նրա հետ կապ ունեցող այլ անձանց տարածքներում և առանձնատներում»,- ասել էր նա:
«Նախկին ՊԵԿ նախագահ, նախկին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին առաջադրվելու է մեղադրանք՝ առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանք, չի բացառվում, որ մեղադրանքը լրացվի այլ հոդվածներով»,-հավելել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Ավելի ուշ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու