Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

«Մանկապարտեզի անվան տակ մեզ էշի տեղ են դնում». բողոքի ակցիա Երևանում՝ ապօրինի շինարարության դեմ

Աբովյան 22 Ա հասցեի շենքի հարակից տարածքի բնակիչները դժոգում են քաղաքապետարանից, որն այդ տարածքում 12 հարկանի շենքի կառուցման շինթույլտվություն է տվել։ Նրանք այսօր՝ օգոստոսի 27-ին, իրենց բակում բողոքի ակցիա էին կազմակերպել, ակցիային ներկա էր նաեւ Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը։

Բնակիչներից մեկը հայտնեց, որ շինհրապարակի մեջ են մտցրել նաեւ իրենց շենքի նրբանցքը.


«Ամսի 17-ին ստացվել է շինարարության թույլտվությունը, եւ նույն ամսաթվին ստացել են գծագրման իրավունք։ Գնացեք Օպերայի տակի եւ Հյուսիսային պողոտայի կայանատեղին նայեք, դատարկ է։ Մեքենա չի կանգնում, մեզ կայանատեղի պետք չի։

Մեր ամենակարեւոր արժեքը մեր երեխաներն են, իրենց պետք է մաքուր օդ, կանաչ տարածություն։ Եթե դուք մտածում եք մեր երեխաների մասին, ապա սարքեք այգի, թող մեր երեխաներն այնտեղ խաղան։ Մինչեւ ընտրությունները, երբ հանդիպեցինք Կենտրոնի թաղապետի հետ, երբ մենք խոսեցինք շենքի մասին, ասացինք՝ մենք բողոքում ենք, չենք ուզում այդ շենքը կառուցվի, ասաց՝ լավ, կծանոթանամ, կխոսենք»։

Բնակիչներից մեկն ասաց, որ հանրային լսում չի արվել, իրենք խնդրել էին, որ բարձրահարկ շենքի փոխարեն կառուցվի 2-3 հարկանի մանկապարտեզ, սակայն այն չի կառուցվել.

«Հիմա պարզվեց, որ մենք խնդրել ենք 14 հարկանի շենք կառուցվի, որի առաջին 2 հարկը լինի մանկապարտեզ։ Մենք այդպիսի լավություն չենք ուզում։ Մեր բակը ծանրաբեռնված է տարբեր շինություններով, եթե մի շինություն էլ դնեն, ուրեմն այստեղ ապրել հնարավոր չի լինի։ Նորմատիվներ կան, որոնք խախտված են։ Մենք դիմելու ենք դատարան»։

Բնակիչներից մեկն ասաց, որ իրենք արդեն դիմել են ՄԻՊ-ի գրասենյակ.

«ՄԻՊ-ից զանգահարել են Մեսչյանին, ասել են՝ ինչո՞ւ եք թույլտվություն տվել, ասել է՝ դուք չեք պատկերացնում, թե ինչ գեղեցիկ նախագիծ է, դա պետք է իրականացնել քաղաքի կենտրոնը թեթեւացնելու համար։ Եթե շենք եք կառուցում, թեթեւացնո՞ւմ եք, թե՝ ծանրացնում։ Մանկապարտեզի անունի տակ մեզ էշի տեղ են դնում։ Ամեն ընտանիքից 1 հոգի կա այստեղ, որ բողոքում է։ Պարոն Մեսչյանը երբ դարձավ Երեւանի գլխավոր ճարտարապետ, ասաց, որ Կենտրոնում թույլ չեն տալու բազմաբնակարան շինությունների առկայություն: Ասում են՝ շենքի ներքեւը պետական մանկապարտեզ է լինելու: Ուրիշ տեղ մանկապարտեզը փակում են, բայց որոշում են այս նեղ փողոցում բացել: Պետական մանկապարտեզով փորձում են մեզ խաբել: Նոր Կենտրոնի թաղապետարանից հայտնեցին, որ ավտոտնակներն էլ ուզում են քանդել ու սիրուն բակ սարքել, միգուցե սիրուն բակը սարքեին, նո՞ր ուրիշ հարցերից խոսեին: Պահանջում ենք, որ շինաշխատանքները դադարեցվեն, հասկանանք, թե ի՞նչ հիմքերով են թույլտվությունը տվել: Մենք դիմել ենք կառավարություն, փորձագետ ենք ցանկանում ներգրավել, որ կարծիք հայտնի։ Կողմ ենք, որ բարենորոգեն, բայց ոչ՝ իմ տունը քանդելու հաշվին»։

Բողոքողներից մեկը պատմեց, որ 2017 թվականին շենքի բնակիչներից հարցումներ են արվել, սակայն իրենք տեղյակ չեն եղել. «Մարդիկ կան նայում են, ասում են՝ մենք չենք ստորագրել։ Եթե ձեզ բերեն՝ կստորագրեք, չէ՞որ բարեկարգում են»։

Շենքի բնակիչներից մեկը դիմելով Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին՝ պահանջեց հրաժարական տալ․ «Գնա այնտեղ, որտեղից եկել ես, գնա ամերիկաներ, հրաժարական տուր ու գնա, դու ոչինչ ես, մարդ չես, սուտասան ես։ Մենք բոլորս ուզում ենք Մեսչյանի հրաժարականը եւ վե՛րջ»։

Բնակիչների հետ բանակցում էր Կենտրոն համայնքի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։ Նա հավաստիացրեց, որ շենքին վնաս չի կարող հասցվել, եւ որեւէ անօրինականություն չկա: Ներկայացրեց կառուցապատման ծրագիրը, ըստ որի կառուցապատող Լեւոն Օրդուխանյանը պատրաստ է 12 հարկանի բազմաբնակարան շենքի 1-ին հարկը անհատույց տրամադրել պետությանը՝ որպես մակապարտեզ, նաեւ պարտավորություն է ստանձնել բակի բարեկարգումն իրականացնել:

«Այս բակը մեծ է, մոտ 5-6 հեկտար է: Կառուցապատողը հանձն է առել բարեկարգել բոլոր 4 բակերը: Քննարկում ենք տրանսպորտի հարցը, որ Թումանյան փողոցը, օրինակ, ամբողջությամբ լինի միակողմանի: Վերեւում ստորգետնյա ավտոկայանատեղիներ կան, կառուցապատողը պատրաստ է այնպես անել, որ միանգամից բնակիչը դուրս գա Սայաթ-Նովա փողոց: Մենք փորձում ենք զարգացնել քաղաքը, բարեկարգել։ Մենք Կենտրոնի գրեթե բոլոր բակերում ունենք այս խնդիրը։ Մեկը մի սեփական տուն է առել, մեկը ժամանակին 4 հատ անօրինական ավտոտնակ է կառուցել։ Պետք է լիներ 18 հարկ, բայց լինում է՝ 12։ Այս բակի ամենամեծ խնդիրն այն է, որ ինքը սարսափելի մեծ բակ է, մոտավորապես 5-6 հեկտարանոց»,- ասաց Մնացականյանը։