Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

«Երևանի պաշտպանության ճակատ»-ը դատի է տվել Հայկ Մարությանին՝ պահանջելով «ՍանիՏեքի» հետ պայմանագրի պատճենները

«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնությունը Երևանի քաղաքապետարանին գրավոր հարցում է ուղարկել՝ պահանջելով իրենց տրամադրել «ՍանիՏեքի» հետ կնքած պայմանագրի պատճենը: Քաղաքապետարանը, սակայն, հրաժարվել է պայմանագիրը հրապարակել: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 27-ին, ասաց «Երևանի պաշտպանության ճակատի» համակարգող Բաբկեն Հարությունյանը:

«Քաղաքապետարանից պատասխանել են. քանի որ «ՍանիՏեքի» և Երևանի քաղաքապետարանի միջև կա դատական գործընթաց, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան, մենք նպատակահարմար չենք համարում պատասխանել ձեր հարցմանը: Սա աբսուրդ է: Մեր միջոցներով այնտեղ նստած աշխատավարձ են ստանում, և այս մարդիկ որոշում են՝ նպատակահարմա՞ր է, թե՞ ոչ: Սա չլսված բան է, իրենք պարտավոր էին հղում անել օրենքով սահմանված կետին, նոր դրա հիման վրա մեզ չտրամադրեին պայմանագիրը: Բնականաբար, սա անհետևանք չի մնալու: Մենք դատական հայց ենք պատրաստել ու ուղարկել դատարան: Իրենք կամային պատասխան են տվել: Կներեք, դուք չեք որոշում, թե որ հարցին ինչպես պետք է պատասխանեք, կա օրենք, որին համապատասխան պարտավոր եք պատասխանել»,- ասաց նա:


«Պարզ է դառնում մեկ բան՝ մարդն այսքան ժամանակ զբաղեցնելով քաղաքապետի պաշտոնը՝ ոչ միայն չի կարողանում խնդիրները լուծել, այլև չի կարողանում ժամկետներ նշել, թե երբ կլուծվի, օրինակ` աղբահանության հարցը: Աղբահանության համար քաղաքապետարանից տրվող գումարները տարեցտարի ավելանում են, սակայն աղբը չի պակասում: Նախընտրական արշավի ժամանակ անընդհատ ասում էր՝ 6 ամսից մեկ տարվա ընթացքում այդ խնդիրները պետք է լուծենք: Տարին տարվա վրա միլիարդներով ավելանում են աղբահանության համար քաղաքապետարանից տրվող միջոցները, այսինքն՝ միլիարդներով ավելանում են, բայց աղբը քաղաքից չի պակասում: Մի հատ հասկանանք, թե ի՞նչն է պատճառը, ինչի՞ համար են գումարները վատնվում: Չկա վստահություն, որովհետև կան հիմքեր: Դրա համար էլ պայմանագիրն ենք ուզում»,- հավելեց նա:

Նա նաեւ հայտնեց, որ 21 հարցից բաղկացած նամակներ են հանձնել քաղաքապետարան, քանի որ ուզում են հասկանալ, թե Հայկ Մարությանի նախընտրական ծրագրով տրված խոստումները որքանով են իրականացվել:

«Ամենատխուրը հին տարիների ոճով գրված պատասխաններն են՝ մենք խնդիրը քննարկում ենք, ուսումնասիրման փուլում են գտնվում, աշխատանքներ են իրականացվում… սա խոսում է այն մասին, որ քաղաքապետարանի կողմից որևէ ռեալ աշխատանք չի իրականացվել: Փոխարենը՝ տեսնում ենք աստղաբաշխական պարգևավճարները, որ անընդհատ իրենք իրենց գրում են, ուրախանում և անձնական հարցերն են լուծում:

Առաջին հարցումս վերաբերում էր քաղաքի զարգացման ռազմավարությանը, որովհետև իրենց ծրագրում նշել էին, որ պետք է լինի ռազմավարություն:

Անցել է գրեթե 11 ամիս, հարց եմ ուղարկել, թե՝ ի՞նչ աշխատանք եք իրականացրել: Իրենք տվել են այն պատասխանը, ինչ գրված էր քաղաքի զարգացման ծրագրում, որ, այո, 2019-23թթ. մեր ծրագրում կան ռազմավարության մշակման աշխատանքներ, հիմա քննարկումներ են տեղի ունենում:

Մարությանի բոցաշունչ ելույթից ոգևորված՝ ուզեցի հասկանալ, թե ի՞նչ է անելու «Գործարանային» մետրոյի շրջակայքում՝ խոստացած շենք-շինությունների, բիզնես կենտրոնների մասով: Պատասխանեցին, որ ծրագրի հեռանկարը գտնվում է ուսումնասիրման փուլում, քննարկվում են մասնավոր և համայնքային միջոցների հնարավոր կիրառման տարբերակները: Այսինքն, մարդը գալիս խոստանում է, որ խնդիրը լուծելու է, հիմա այստեղ գրում է՝ հեռանկար, ծրագրի քննարկում..անհասկանալի բան է:

Մամուլում էլ նշվեց մանկապարտեզների՝ տարիներ շարունակ մասնավորեցման, վարձակալության խնդիրը, քաղաքապետն էլ իր նախընտրական խոստման համաձայն՝ ասում էր,որ ուսումնասիրելու են, փորձելու են տարածքները հետ վերադարձնել:

Աղբի վերամշակման գործարանի հետ կապված՝ ասվում էր, որ ուսումնասիրում ենք մասանվոր ընկերությունների առաջարկները.որևէ քայլ չի իրականացվել:

Քաղաքի ցուցանակների հետ կապված Հայկ Մարությանն ասում էր, որ բոլոր տեղերում պետք է լինեն միանման ցուցանակներ, տուրիստները գալիս են, շփոթվում են… դիմել ենք՝ հասկանալու, թե քանի՞ ցուցանակ է մինչ օրս տեղադրվել կամ փոխվել: Ցավոք, ստացել ենք հերթական շաբլոն պատասխանը՝ իրականացվում են փողոցների, շենքերի անվանումների նոր ձևաչափի մշակման աշխատանքներ, որոնց ավարտից հետո նոր կհայտարարվի մրցույթ ու կիրականացվեն աշխատանքներ: Այսինքն՝ 11 ամիս այս մարդիկ չեն կարողանում որոշել, թե ցուցանակի ձևը ոնց պետք է լինի:

Քաղաքապետը խոստացել էր նաև 500.000 ծառ տնկել քաղաքում և հարակից տարածքներում: Հարցման մեջ նշել էինք, թե հարակից տարածքը ո՞ր մարզերին է վերաբերում, թերի պատասխան ենք ստացել, բայց ասում են, որ՝ 10.000 նոր ծառ և թուփ ենք տնկել: Հիմա, եթե 1 տարվա ընթացքում դուք 10.000 ծառ և թուփ եք տնկել, մնացած մի քանի տարում ո՞նց եք 500.000-ի հասցնելու:

Տրվել են խոստումներ, որի համար նախատեսվող գումարի չափը, մասշտաբները, իրականացվող աշխատանքների նրբություններն այս մարդիկ ուղղակի լավ չեն պատկերացնում: Պահի տակ լավ խոստումներ են տվել, ձայն են տարել, ու հիմա տեսնում ենք հետևանքները»,- նշեց Բաբկեն Հարությունյանը:

«Հաշմանդամություն ունեցող անձանց համար շենք-շինությունների և ենթակառուցվածքների մատչելիությունն ապահովելն էլ հաջորդ հարցն էր: Սրա հետ կապված էլ ստացել ենք հետևյալ պատասխանը. 2019թ. 238 օբյեկտների շինթույլտվություններում, որից 32-ը բազմաբնակարանային են, իրենք ստիպել են, որ նախագծում անպայման ներառվի: Այսինքն, իրենք նշում են՝ սրանից հետո, այնինչ խոստացել էր, որ եղած շենք-շինություններում ապահովի: էլի լավ է, որ պայմանը դրել են նոր կառուցվող շենքերի մասով, բայց, կներեք, դուք ուրիշ բան եք խոստացել, պարո՛ն Հայկ Մարության, և պետք է տեր լինեք ձեր խոստմանը:

Երթևեկության բեռնաթափման նպատակով վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղիներ կառուցելու մասով էլ կրկին խոսքը գնում է այն մասին, որ քաղաքապետարան է ներկայացվել Շահումյանի, Մյասնիկյանի անվան հրապարակների հարակից տարածքներում որոշակի աշխատանքների վերաբերյալ, ուսումնասիրություններ են իրականացվում՝ հետագայում մասնավոր ներդրողների հետաքրքրությանը ներկայացնելու համար: Խոստացել են լուծել խնդիրը, հիմա պատաախանում են, որ նախագծում են: Այսինքն, այս ուղղությամբ առարկայական որևէ քայլ չի իրականացվել:

Երևանի այգիներում ոռոգման այգիների անցկացման հետ կապված՝ 2018թ. երեք փողոցում և 2019թ. 3 այգում ընդամենն իրականացվել են ոռոգման ցանցի ընդլայնման աշխատանքներ: Բուսական աշխարհը չորանում է, իսկ այս մարդիկ ինչ-որ 3 փողոցում են ոռոգման աշխատանքներ իրականացնում: Սա նույնպես շատ խոսուն թիվ է: Շատրվանների մասով էլ ասում էր՝ Երևանում չպետք է լինեն չգործող շատրվաններ: 2 նոր շատրվան է մինչ օրս վերագործարկվել:

Վերելակների խնդիրը… խոստանում էր վերանորոգել հները, անհրաժեշտության դեպքում՝ փոխել նորերով: Հիմա մենք ունենք հետևյալ պատկերը.2018թ. բյուջեով որևէ վերելակ չի վերանորոգվել, 2019թ. բյուջեով նախատեսված է 120 մլն դրամ՝ 2044 վերելակի վերանորոգման համար: Այսինքն, մեկ վերելակ վերանորոգելու համար միջինը 60.000 դրամ է ստացվում: Ո՞նց են պատրաստվում 60.000 դրամով վերելակ վերանորոգել: 20 վերելակ էլ նախատեսված է, որ փոխելու են: Եթե չեմ սխալվում՝ ներկա պահին 4400 վերելակ կա, եթե տարին 20 վերելակ փոխեն, կարծում եմ՝ 200 տարի մեզ անհրաժեշտ է: Ողբերգությունն այն է, որ մինչև 2050 թվականն այս հարցը չենք հասցնելու լուծել, դրա համար կոչ եմ անում «Իմ քայլը» խմբակցությանը՝ մի փոքր լրջանալ:

Խոստացել էր բարեկարգել քաղաքային պոլիկլինիկաները: Այս հարցի շուրջ բավարար պատասխանել էին: 2018-19թթ. Երևանի բյուջեով 11 անուն 250 նոր բժշկական սարքավորումներ են ձեռք բերել 163.3 միլիոն դրամի չափով: 16 բուժհաստատություններում իրականացվել են տանիքների վերանորոգման աշխատանքներ՝ 131 միլիոն դրամով: Բա ո՞ւր մնացին ներքին հարդարման աշխատանքները: Լավ, գունավոր խոստումներ, բայց զրո կատարված աշխատանք:

Առարկայական աշխատանք չի իրականացրել, խնդիրները շարունակում են մնալ, խորանալ, կարծում եմ՝ լավ կլինի, որ քաղաքապետն իր քայլն անի ու թողնի այդ պաշտոնը»,- եզրափակեց «Երևանի պաշտպանության ճակատի» համակարգողը: