18 մլրդ դրամ՝ հակակոռուպցիոն գործողությունների համար
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հակակոռուպցիոն գործողությունների համար նախատեսվել է ծախսել 18 մլրդ դրամ: Հիշեցնենք, որ հակակոռուպցիոն 2019-2022 թվականների ռազմավարությամբ` ՀՀ կառավարությունը հրաժարվել է հակակոռուպցիոն ունիվերսալ (միասնական) մարմին ստեղծելու ծրագրից` նախապատվություն տալով տարանջատված (ապակենտրոնացված) մոդելին: Եվ այդ ճանապարհին ՀՀ-ում նախատեսվում է ստեղծել հակակոռուպցիոն 2 նոր մարմին` Հակակոռուպցիոն կոմիտե եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Առաջին մարմինը զբաղվելու է կոռուպցիոն հանցագործությունների նախաքննություններով, իսկ երկրորդը` հակակոռուպցիոն կրթությամբ, պաշտոնյաների հայտարարագրերով։ ՀՀ ոստիկանությունից եւ Քննչական կոմիտեից հակակոռուպցիոն գործառույթը փոխանցվելու է նոր ստեղծվող Հակակոռուպցիոն կոմիտեին: Սակայն շատ մասնագետների պնդմամբ` Հայաստանը կոմիտեի ստեղծման հարցում ուսումնասիրել է Ուկրաինայի եւ Մոլդովայի փորձը, որտեղ կոմիտեն այնքան էլ հաջող չի աշխատել: Սակայն ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրեց, որ ուսումնասիրել են ԵԽ բոլոր երկրների փորձը՝ չմանրամասնելով, թե որոնք են դրանք»:
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու