Հայաստանը չի կարող ընդունել Ադրբեջանի կողմից բացահայտ կամ քողարկված ուժի կիրառման սպառնալիքները. Զոհրաբ Մնացականյան
Հայաստանը չի կարող այնպիսի որոշում կայացնել, որը կվտանգի Արցախի ժողովրդի անվտանգությունը: Այս մասին այսօր «Արժեքներ փոփոխության մեջ. Հայաստանի դիվանագիտությունը փոփոխվող աշխարհում» խորագրով անկացվող համաժողովի ժամանակ ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նախարարի խոսքով` Հայաստանը թե՛ Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի և թե՛ ուժային կենտրոնների հետ հարաբերությունների կառուցման շրջանակում առաջնորդվում է տարածաշրջանի անվտանգության և խաղաղության պահպանման նպատակով:
«Ադրբեջանի կողմից ռազմաքաղաքական հավասարակշռությունը խախտելու փորձերը, որոնք մինչ օրս արտահայտվել են նաև ուժի կիրառմամբ, տարածաշրջանային անվտանգության և խաղաղության սպառնալիք են: Հայաստանը հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից, սակայն չի կարող ընդունել Ադրբեջանի կողմից բացահայտ կամ քողարկված ուժի կիրառման սպառնալիքները, և հրադադարի ռեժիմը պայմանական դարձնելու որևէ նկրտում: Լարվածության պայմաններում բանակցություններ վարելու Ադրբեջանի ջանքերը խոչընդոտում են խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորմանը, և, ըստ այդմ, չեն նպաստում հիմնախնդրի տևական և համապարփակ կարգավորմանը: Ադրբեջանն իր անփոփոխ հայատյաց քաղաքականությամբ շարունակում է մնալ Արցախի ժողովրդի գոյության սպառնալիքը: Խաղաղությունն այլընտրանք չունի, և ՀՀ-ն ու Արցախն ունեն բավարար ուժ՝ խաղաղության ապահովման համար,- ելույթում նշեց Զոհրաբ Մնացականյանը:
Նախարարի խոսքով՝ Հայաստանն արդեն հստակ ներկայացրել է Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման իր պայմանները: Արցախյան յիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում կարգավիճակի և անվտանգության խնդիրներն առաջնային նշանակություն ունեն: Հայաստանը չի կարող այնպիսի որոշում կայացնել, որը կվտանգի Արցախի ժողովրդի անվտանգությունը և սահմանափակել ինքնորոշման իրավունքի իրականացման շրջանակը:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու