Թուրքիայի կողմից Ադրբեջանին ԼՂ հակամարտության շրջանակում անվերապահ ու բացահայտ աջակցությունը ՀՀ համար անվտանգության լուրջ սպառնալիք է ստեղծում
Թուրքիայի կողմից Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության շրջանակում անվերապահ ու բացահայտ աջակցությունը Հայաստանի համար անվտանգության լուրջ սպառնալիք է ստեղծում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 27-ին ՀՀ արտաքին գործերինախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի ընթացքում:
Նախարարն իր ելույթում անդրադարձավ նաև Թուրքիայի կողմից Հայաստանի անվտանգության խաթարմանն ուղղված մի շարք այլ քայլերի:
«Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման մերժումը, Հայաստանի տնտեսական շրջափակումը, Հայոց ցեղասպանության շարունակական ժխտումը, իսկ վերջին շրջանում արդեն ցեղասպան գործողությունների արդարացումը, Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության շրջանակում անվերապահ և բացահայտ աջակցությունը ստեղծում են Հայաստանի համար անվտանգության լուրջ սպառնալիք, որին շարունակաբար դիմակայելու անհրաժեշտությունը պայմանավորում է տարածաշրջանային անվտանգության պահպանմանն ուղղված Հայաստանի քաղաքականությունը՝ այդ թվում արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասով»,- ասաց Մնացականյանը:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու