«Հրապարակ». 15 միլիոն դրամի գույքի պակասորդ՝ ԱԺ-ում
«Հրապարակ» թերթը գրում է.
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարությունը Գլխավոր դատախազությանը հաղորդում է ներկայացրել ԱԺ-ում մոտ 15 միլիոն դրամի գույքի պակասորդի վերաբերյալ։ Աշխատակազմի ղեկավարի հրամանով այս տարվա մայիս ամսին իրականացված գույքագրման արդյունքում պարզվել է, որ 54 անուն ապրանք տեղում չէ, բացակայում են 22 համակարգիչ, 2 արտաքին կոշտ սկավառակ, ականջակալներ եւ այլն: Դատախազությունում փաստի առթիվ գործ է հարուցվել։ Որոշ տեղեկություններով՝ կոնկրետ ականջակալները կորել են Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու օրը՝ դեռեւս անցած տարի։ Դրանք բաժանվել են արտասահմանից եկած լրագրողներին եւ հյուրերին, որոնցից ոմանք, ըստ ամենայնի, մոռանալով՝ իրենց հետ են տարել ԱԺ-ին պատկանող գույքը։
ԱԺ մեր աղբյուրը փոխանցեց, որ ականջակալներից մեկը, օրինակ, Սերժ Թանկյանն է տարել, որը Փաշինյանի ընտրությանը հետեւում էր խորհրդարանի՝ լրագրողների համար նախատեսված օթյակից։ Իսկ համակարգիչները նիստերի դահլիճում պատգամավորների ծառայողական նեթբուքներն են, որոնք նոր իշխանությունների ժամանակ փոխարինվեցին հայրենական արտադրության Արմթաբներով։ Նոր ԱԺ-ն ձեւավորվելուց հետո դրանք առանց հանձնում-ընդունման բաժանվել են իրենց աշխատասենյակում համակարգիչ ունենալու խնդրանքով դիմած պատգամավորներին։ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը խորհրդարանում անհետացած գույքի մասին մեր հարցին ի պատասխան ասաց․ «Ո՞ւմ ժամանակ է եղել։ Եղել է, թե չի եղել գույքի անհետացում, դա կպարզի քննությունը, եկեք սպասենք»։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու