Զենք մատակարարող ռուսական ընկերությունը դատի է տվել ՊՆ-ին
Հայաստանում քրեական գործ է հարուցվել զենքի մատակարարման մրցույթի տապալման համար, որին մասնակցել է ռուսական ընկերություն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Մայիսին հանրապետության պաշտպանության նախարարությունը պատմության մեջ առաջին անգամ մի քանի միլիոն դոլար արժողությամբ ռազմական տեխնիկայի մատակարարման վերաբերյալ մրցույթ էր հայտարարել: Պահանջները բավարարել հաջողվել էր միայն ռուսական ORSIS ընկերությանը:
Շուտով հայտնի էր դարձել, որ մրցույթը փակվել է՝ առանց բացատրության: ORSIS-ը դիմել էր բողոքարկման հանձնաժողով և Հայաստանում իր շահերը ներկայացնող իրավաբանի, ինչի հետևանքով հայց է ներկայացվել: Տեղի ունեցածի մասին տեղեկացվել է նաև Ռուսաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդը:
«Գերատեսչությունից հայտնում են, որ մենք անհրաժեշտ փաստաթղթեր չենք տրամադրել, ինչը ճիշտ չէ: Դրանից հետո մենք մի քանի շաբաթվա ընթացքում տվել ենք այն ամբողջ տեղեկատվությունը, որը Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես խնդրել էր... Արդյունքում մեզ հայտնեցին, որ մենք, իբր, չենք տրամադրել որոշ կետերով հանձնման-ընդունման ակտերը», - ասել է ORSIS-ի ներկայացուցիչը:
Նրա կարծիքով՝ ստեղծված իրավիճակը սպառնում է խափանել Հայաստանում փամփուշտների գործարանի կառուցման նախագիծը: Ենթադրվում էր, որ ձեռնարկությունը կստեղծվի ռուսական ներդրումներով, խոսքը մի քանի միլիոն դոլար գումարի մասին էր:
ՀՀ ՊՆ-ում հաստատել են քրեական գործի մասին տեղեկությունը:
«Հավելյալ տեղեկություն կհաղորդվի քննչական մարմինների աշխատանքի ավարտին»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է գերատեսչության ներկայացուցիչը:

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Աշխարհի միլիարդատերերի համակցված կարողությունը հասել է պատմական առավելագույնի
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ինչպես են հայերը հայտնվել ադրբեջանական քարոզչաֆիլմում. «Հետք»