Վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Ալավերդիում. մասնակիցներից մեկը ՀՀ ՊՆ ծառայող է
Երեկ՝ օգոստոսի 25-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում գտնվող մարզադպրոցի շենքի տարածքում վիճաբանություն է տեղի ունենում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված վայր են ժամանում ոստիկանության Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողները, ովքեր նշված վայրում հայտնաբերել են Ճոճկան գյուղի բնակիչ՝ 34-ամյա Ասքանազ Ասլանյանին և Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Գևորգ Գևորգյանին։
Աղբյուրի տեղեկություններով՝ նշված անձինք հրավիրվել են ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղ պարզվել է, որ ավտոմեքենաների կայքարշակման պատճառով վիճաբանել են միմյանց հետ, որի ժամանակ էլ ձեռքերով և ոտքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապասրաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Աղբյուրի տեղեկություններով՝ մասնակիցներից Ա. Ասլանյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։


















































Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա
Պայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել
Ջրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ
Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու