Ֆոնդային բորսայում «Լիդիան Արմենիա»-ի արժեթղթերի գինն իջել է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեզ հետաքրքրեց, թե ֆոնդային բորսայում «Լիդիան Արմենիա»-ի արժեթղթերն այսօր ինչ գների սահմաններում են, եւ ինչ տատանումներ են արձանագրվել այս տարիներին։ Մեզ ասացին, որ ամենաբարձրը եղել է 2009 թվականին՝ դա «Լիդիանի» «ոսկե դարն» էր, երբ արժեթղթերի նոմինալ գինը 3 դոլարի էր հասնում։ Իսկ ամենացածրը եղել է անցյալ տարի՝ 2018-ին, ընդամենը 8 ցենտ։ Դա այն շրջանն է, երբ հանքի ճանապարհը փակվեց, եւ հույս չկար, որ կբացվի։
ԷԼԱՐԴ-ի փորձաքննության հրապարակումից հետո արժեթղթերի գինը մի քիչ բարձրացել էր՝ հասնելով 18 ցենտի։ Սակայն երեկ կրկին 2 նիշով իջել է՝ հասնելով 16 ցենտի։
Ընդ որում՝ համաշխարհային շուկայում ոսկու գները բարձրանում են, իսկ ոսկի արդյունահանելու ծրագիր ունեցող ընկերության արժեթղթերը՝ ընկնում։ Ուշագրավ է, որ այս ամիսներին կա նաեւ կասկած, որ ընկերության արժեթղթերի գինն արհեստականորեն իջեցնում են, որ էժանով գնեն եւ հետագայում մեծ եկամուտներ ունենան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել