Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բելգիայի հավաքականը հաղթել է Իտալիային, Ֆրանսիայի հավաքականը հաղթել է Թուրքիային Հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կհանդիպեն Հայաստանում Թաիլանդի Փհուքեթ կղզում հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվել Ռուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին Կարևոր գործ․ մեկ օր որպես պարեկային ծառայող (տեսանյութ) Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված վնասը Ուղղակի երկխոսություն` հատուկ ներկայացուցիչների մակարդակով Կասեցվել է Իգիթ ՍՊԸ պատկանող թթվասերի արտադրամասի գործունեությունը Մոսկվայի Արբատ փողոցում բացվել է ֆոտոցուցահանդես Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Զգուշացե՛ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ

Բելգիայի հավաքականը հաղթել է Իտալիային, Ֆրանսիայի հավաքականը հաղթել է ԹուրքիայինՀայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կհանդիպեն ՀայաստանումԹաիլանդի Փհուքեթ կղզում հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվելՌուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին Կարևոր գործ․ մեկ օր որպես պարեկային ծառայող (տեսանյութ)Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված վնասըՈւղղակի երկխոսություն` հատուկ ներկայացուցիչների մակարդակովԿասեցվել է Իգիթ ՍՊԸ պատկանող թթվասերի արտադրամասի գործունեությունըՄոսկվայի Արբատ փողոցում բացվել է ֆոտոցուցահանդեսՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԶգուշացե՛ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններՊետք է Երևանում սահմանափակենք երթևեկող ավտոմեքենաների քանակը. մեքենա վարելու մեր մշակույթը շատ վատն է. Ավինյան«Երեխան պետք է գնա դպրոց այնտեղ, որտեղ ոտքով կարա հասնի». խցանումներից ազատվելու Ավինյանի տարբերակըՍտամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթըՀայաստան այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունը փոխվում էԳազայի բնակիչները ապաստարանի և մարդասիրական օգնության կարիք ունենԵրևանի մետրոպոլիտենի շարժակազմը համալրվում է. այսօրվանից գիծ է վերադարձել երեք վագոնանոց գնացքըԱրքայազն Հարին Ուկրաինայում հանդիպել է վիրավորված զինծառայողներինԾեծկռտուք Հանրայինի եթերում (տեսանյութ)ԵՄ-ն կմասնակցի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին E5+ԵՄ ձևաչափով. ԼայենՉհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնԱվարտվել է ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըՄրցաշարը զրկվում է ինտրիգիցԷստոնիան մտադիր է փակել Ռուսաստանի հետ սահմանըԹաթարստանում գիշերը հարձակման է ենթարկվել Եվրոպայի խոշորագույն նավթաքիմիական համալիրներից մեկըՇենժեն քաղաքն այս շաբաթ կհայտնվի միջազգային ուշադրության կենտրոնումՀՀ քրեակատարողական համակարգում օտարերկրյա դատապարտյալների պահման պայմաններն ու իրականացվող բարեփոխումներըԳորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղումՎթարային ջրանջատում` Գորիս քաղաքում Յեմենի կառավարական զորքերի հեռանալը հութիներին տալիս է ավելի մեծ վերահսկողություն Հայաստանի գիտական կենտրոնները` որպես զբոսաշրջային ուղղություններՊրագայում բողոքի ցույց են անցկացրել հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման փոփոխության դեմՀռոմի պապ Լևոն XIV-ն ավարտել է շրջագայությունը ՊերուումՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ (տեսանյութ) 16.11.2026ESPN. Աշխարհի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշըՀայաստանի և Կամբոջայի վարչապետները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հարցերՆոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը (տեսանյութ)ԱՄՆ-ում կիրակի օրը հազարավոր ավիաչվերթներ չեղարկվել կամ ուշացել ենԴատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՊնոմպենում՝ Ֆրանկոֆոնիայի ավանում, բացվել է նաև Հայաստանի տաղավարը (տեսանյութ)Հայկ Մարտիրոսյանը 0.5։1.5 հաշվով է ավարտել հանդիպումը գրոսմաստեր Յան Նեպոմնյաշչիի հետՆիկոլ Փաշինյանը Պնոմպենում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին (տեսանյութ)Գործակարգավարական խորհրդակցություն. ուղիղ հեռարձակումՍպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովՄալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն․ ՓԾՀասանելի են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արագ տրամադրման ծառայությունները․ (տեսանյութ)Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան
Հայաստան

Երևանում արգելակման կոճղակներ կարտադրվեն

Կառավարության այսօրվա որոշումներով գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը մաքսատուրքից ազատելու արտոնությունից կօգտվեն «ԱՖԱ» և «Պրոֆ Ալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները (ՍՊԸ), ինչպես նաև «Լենտեքս» փակ բաժնետիրական ընկերությունը (ՓԲԸ):

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ «ԱՖԱ» ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է Երևանում արգելակման կոճղակների արտադրության մեջ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 300 մլն դրամի ներդրում` նոր սարքավորումների, հումքի ձեռքբերման և արտադրական տարածքի վերանորոգման համար: Արդյունքում կստեղծվի 55 նոր աշխատատեղ՝ 150 հազար դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 770 մլն դրամ, որից 200 մլն դրամի արտադրանքը կիրացվի Հայաստանի տարածքում, մնացածը՝ ԵԱՏՄ այլ անդամ և երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 71 միլիոն 882 հազար 821 դրամ, մաքսատուրքի ազատման արտոնությունը՝ 6 միլիոն 194 հազար 771 դրամ:

«Պրոֆ Ալ» ընկերությունը գործունեություն է ծավալում ալյումինե դռների, պատուհանների և կոնստրուկցիաների արտադրության ոլորտում, նույնպես Երևանում, իրականացնելով 1 միլիարդ դրամի ներդրում: Ներկայում առկա է 281 աշխատատեղ, իսկ ծրագրի շրջանակում կստեղծվի ևս 50 նոր աշխատատեղ՝ 280 հազար դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ընդհանուր ծավալը կազմում է 20 միլիարդ դրամ, որից 12 միլիարդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 500 միլիոն դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 7 մլրդ 500 մլն դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 8 մլրդ 254 մլն 510 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 822 մլն 983 հազար 900 դրամ:

«Լենտեքս» ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է գուլպայի, զուգագուլպայի, տրիկոտաժի արտադրության և թելի վերամշակման համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 3-4 մլրդ դրամի ներդրում՝ հումքի և սարքավորումների համար, և ստեղծել 50-60 նոր աշխատատեղ՝ 90 հազար դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի նախատեսված ծավալները ծրագրի ընթացքում կկազմեն մոտ 4,5 մլրդ դրամ, որից մոտ 1,4 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի Հայաստանի տարածքում, մոտ 3,1 մլն դրամինը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2 միլիարդ 988 միլիոն 900 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 155 միլիոն 283 հազար դրամ: