«ՍԱՍ»-ի Արտակը հարցաքննվել է
Իսահակյան փողոցում գտնվող «Terrazza» ռեստորանի տարածքում hունիսի 5–ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում օրերս հարցաքննվել է ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը։
Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը NEWS.am–ին հայտնեց, որ Սարգսյանը հարցաքննվել է օգոստոսի 15–ին՝ վկայի կարգավիճակում։
Նշենք, որ Սարգսյանը նախկինում երկու անգամ հրավիրվել էր Քննչական կոմիտե, սակայն չէր ներկայացել՝ պատճառաբանելով, որ երկրում չէ։
Հիշեցնենք, որ հունիսի 5 -ին Իսահակյան փողոցում գտնվող «Terrazza» ռեստորանի տարածքում միջադեպ էր տեղի ունեցել Արտակ Սարգսյանի` ՍԱՍ-ի Արտակի մասնակցությամբ: Արտակ Սարգսյանը ոստիկանությունում, սակայն բացատրություն էր տվել և հերքել իր մասնակցությունը միջադեպին։ Դեպքի կապակցությամբ հունիսի 8–ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258–րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան