Բանակցային գործընթացը չի կանգնել, Ադրբեջանի հետ օպերատիվ կապը կայուն գործում է․ Զոհրաբ Մնացականյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի համար Ադրբեջանի սահմանը հատած հայ զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցը շարունակում է մտահոգիչ մնալ: Նա այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ այս պահին որևէ նորություն հայտնել չի կարող։
«Այս պահին նորություն չունեմ ասելու այն առումով, որ և՛ Կարմիր խաչը, և՛ Պաշտպանության նախարարությունը, և՛ անմիջական առնչություն ունեցող մյուս կառույցներն առնչվում են այս հարցին։ Հարցի զգայունությունն այնպիսին է, որ պահանջում է համակարգված մոտեցում», - ասաց նա։
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջան ԱԳ նախարարների հանդիպումներին, Զոհրաբ Մնացականյանը նշեց, թե դրանք շարունակվում են, բանակցային գործընթացն էլ չի կանգնել։
«Բանակցային գործընթացը չի կանգնել։ Բնականաբար, ամենը շարունակվում է, ըստ կանոնի, ամեն բանի մասին կտեղեկացնենք։ Ադրբեջանի հետ օպերատիվ կապը գործում է բավականին կայուն», - ընդգծեց Զոհրաբ Մնացականյանը։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան