Անվանական արտահայտությամբ արտաքին պարտքը կաճի, բայց դա չի նշանակում, որ պարտք-ՀՆԱ հարաբերակցության աճ ենք կանխատեսում. Ատոմ Ջանջուղազյան
Անվանական արտահայտությամբ արտաքին պարտքը կաճի, բայց դա չի նշանակում, որ պարտք-ՀՆԱ հարաբերակցության աճ ենք կանխատեսում. Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Հարկաբյուջետային կանոններն այն տրամաբանությունն ունեին, որ ժամանակի ընթացքում պետք է նվազեցնենք պարտք-ՀՆԱ հարաբերությունները և հասցնենք 50 տոկոսի»,-ասաց նա:
Ըստ Ջանջուղազյանի՝ պարտքի դինամիկայի մասին տարեկան արդյունքով պետք է դատողություն անել: «Ամեն դեպքում, մեր կանխատեսմամբ գտնվում ենք այն վիճակում, որ տարեկան մեր կանխատեսումները թույլ են պարտքի բեռի չկառավարվող աճի մասին չխոսել, այն, որ պարտքը անվանական արտահայտությամբ կաճի, ենթադրվում է, որ տեղի կունենա և կտեսնեք»,-ասաց նա:
Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ 2020 թվականը շատ չի տարբերվի 2019 թ. պարտքի բեռի տեսանկյունից:
Կատարողականի մասով նա ասաց, որ ծախսերն ավելի կբարելավվեն:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան