Զոյա Թադևոսյանի աղջիկը՝ Տնտեսագիտականի նոր ռեկտո՞ր
Երեկ ուշ երեկոյան սուպեր նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որտեղ տեղեկացնում է, որ տնտեսագիտական համալսարանի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հետ փոխադարձ համաձայնության են եկել և Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը։
hraparak.am-ին հայտնի դարձավ, որ Հայրապետյանի փոխարեն ցանկանում են նշանակել նրա ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Դիանա Գալոյանին։ Այս նշանակումը նրանով է ուշագրավ, որ տիկին Գալոյանը ՀԱԿ-ի կարկառուն ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանի աղջիկն է, և դեռ 2019 թվականի մայիսի 13-ին նրա նշանակման ժամանակ մեծ աղմուկ էր բարձրացել , «Հրապարակն» էլ սրա մասին գրել էր։
Ինչպես ասաց hraparak.am-ի աղբյուրը, Ռուբեն Հայրապետյանի՝ աշխատանքից ազատմանը և Դիանա Գալոյանի նշանակմանը մեծապես նպաստել է կրթության և գիտության փոխնախարար Գրիշա Թամրազյանը, որը Դիանա Գալոյանի ամուսինն է։
Տնտեսագիտական համալսարանի ուսանողները ստորագրահավաք են սկսել, որով կոչ են անում շրջանավարտներին, ուսանողներին, առհասարակ, բոլոր շահառուներին աջակցել Ռուբեն Հայրապետյանի որդեգրած ռազմավարությանը, ինչպես նաև՝ ոչ մի պարագայում չեն ընդունի Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը։
Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանի հեռանալու պատճառն է դարձել դոկտորական ատենախոսության մեջ առկա խնդիրները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
Վարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը