Արմեն Սարգսյանը սկսել է Սերժ Սարգսյանի մարդկանց իր «տակից» տանե՞լ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մամուլում տեղեկություններ կան, թե Արմեն Սարգսյանը սկսել է Սերժ Սարգսյանի մարդկանց իր «տակից» տանել։ Մասնավորապես նշվում էին արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի եւ ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանի անունները, որոնք ակտիվ շփումների մեջ են Արմեն Սարգսյանի հետ, եւ որոնց հնարավոր է՝ ապագա գործընթացներում նորից տեսնենք։
Դավիթ Հարությունյանն այս տեղեկության մասով ասաց․ «Մեկնաբանելու բան չկա էդտեղ։ Արմեն Սարգսյանի հետ մենք ծանոթ ենք շատ վաղուցվանից՝ 87 թվականից, եւ 87 թվականից մենք ունենք ընկերական շփումներ»։ Մյուս մասը համարեց անհեթեթություն, թե Սերժ Սարգսյանի «տակից» իր մարդկանց տանում են։
Ի դեպ, Դավիթ Հարությունյանն այժմ «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրենն է եւ իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ մատուցող գրասենյակ ունի։
Հարցին՝ հնարավո՞ր է ապագայում մասնակից դառնա քաղաքական պրոցեսներին, որեւէ քաղաքական պլատֆորմի վրա կամ որեւէ միավորումների մեջ հայտնվի, Հարությունյանն ասաց․ «Իմ պոտենցիալն այս պահին էլ եմ ես օգտագործում՝ ոչ պետական պաշտոնում։ Ես այս պահին էլ, կարծում եմ, քաղաքականությունից դուրս չեմ եւ քաղաքական միավորման մաս եմ կազմում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու