Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

ԹԻՀԿ-ն ներկայացրել է իր մտահոգությունները Ամուլսարի հանքավայրի շահագործման վերաբերյալ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը Ամուլսարի հանքավայրի շահագործման կապակցությամբ հարուցված քրեական գործի հեռանկարի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի դիրքորոշման շուրջ ներկայացրել է իր մտահոգությունները, որն ուղարկել է Քննչական կոմիտե:

ԹԻՀԿ-ի ներկայացրած հաղորդագրության մեջ ասվում է.


«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը Ամուլսարի հանքավայրի շահագործման կապակցությամբ հարուցված քրեական գործի հեռանկարի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի դիրքորոշման շուրջ ներկայացրել է իր մտահոգությունները, որոնք ամփոփված են կոմիտե ուղարկված գրությունում:

2018թ․ հուլիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ՝ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ։ Ամուլսարի հանքավայրի շահագործման հետևանքով շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության ռիսկերը, դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների հիմնավորվածությունը, ինչպես նաև ներկայացված՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունում արձանագրված հետազոտությունների հիմնավորվածությունը անկախ փորձագիտական գնահատմամբ պարզելու համար քրեական գործով նշանակվել է էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է միջազգային մրցույթի արդյունքներով ընտրված ELARD ընկերությանը։ Վերջինս իր ուսումնասիրություններում ներգրավել է TRC ընկերությանը:

Սույն թվականի օգոստոսի 15-ին ՀՀ կառավարության նիստին Ձեր կողմից վերոնշյալ քրեական գործով տեղեկացվել է, որ ստացված համալիր փորձագիտական եզրակացության տվյալների հիմքով քրեական գործի վարույթի հեռանկարը կարճման որոշումն է, քանի որ հանքավայրի շահագործումը՝ եզրակացության մեջ նշված պայմանների կատարման դեպքում շրջակա միջավայրի, մասնավորապես՝ հանքավայրի ազդեցության գոտու ջրային ռեսուրսների վրա բացասական հետևանքներ չի թողնի[1]։ Նմանատիպ տեսակետով լրատվամիջոցների հետ հանդիպմանը հանդես է եկել նաև ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչ, վերոնշյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը[2]։

Գտնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի՝ քրեական գործը կարճելու մտադրությունը հիմնազուրկ է, իսկ ELARD-TRC փորձագիտական եզրակացության մեջ[3] ամրագրված որոշ գնահատականներ ուղղակիորեն վկայում են հարուցված քրեական գործի վարույթի շարունակման իրավական և փաստական անհրաժեշտության մասին՝ հետևյալ պատճառաբանությամբ․

ELARD-TRC ընկերությունների կողմից վերոնշյալ քրեական գործի շրջանակներում իրականացված փորձաքննության եզրակացության մեջ տարբեր հարցերի պատասխաններից ակնառու է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը Ամուլսարի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացում հանքավայրի շահագործման վնասակար ազդեցությունների հաշվառման գործում դիտավորության կամ անզգուշության գործոնի առկայությունը։ Մասնավորապես՝ ELARD-TRC փորձագիտական եզրակացության 5-րդ մասի 41-րդ էջում նշված է, որ ՇՄԱԳ/ԲՍԱԳ գնահատումները թերի են, համապատասխան հետևությունները անվստահելի, հետևաբար, հարցին, թե արդյոք հանքավայրի ընդհանուր շահագործումը կարող է ընդհանուր համարվել անվտանգ, հնարավոր չէ պատասխանել։ Նշված գնահատականը և եզրակացության մեջ առկա ևս նման այլ գնահատականներ, որոնց քաղվածքները ներկայացվում են կից փաստաթղթով, ուղղակիորեն վկայում են այն մասին, որ բնապահպանական պետական փորձաքննություն իրականացնող անձինք, որոնք իրենց պաշտոնեական գործառույթների իրացմամբ պարտավոր են եղել իրականացնել ՇՄԱԳ հաշվետվությունների պատշաճ ուսումնասիրություն, բացահայտել թերությունները, ապահովել հաշվետվությունների լիարժեքությունը, հավաստիությունը և գիտական հիմնավորվածությունը և կանխարգելել, նվազեցնել կամ բացառել վնասակար ազդեցությունները ու դրանց հետևանքները, չեն կատարել իրենց պաշտոնեական պարտականությունները։

Ինչպես վկայում են ELARD-TRC ուսումնասիրության արդյունքները, վերոնշյալ գործառույթները փաստացի չեն իրականացվել, ուստի ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան աշխատակիցների գործողությունները պետք է գնահատվեն առնվազն որպես պաշտոնեական անփութություն: Վերոնշյալ հիմնավորմամբ պետք է արգելվի Ամուլսարի հանքավայրի շահագործումը՝ ելնելով թերի ուսումնասիրությամբ պայմանավորված՝ դրա հետևանքների անկանխատեսելիությունից։

2016թ․ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը Ամուլսարի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունք տրամադրելու գործընթացում թույլ տված խախտումների իրավական գնահատականը տրված է ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածով: Մասնավորապես՝ դրա համաձայն պաշտոնեական անփութություն է որակվում պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին։ Ընդ որում, ըստ հոդվածի ձևակերպման խոսքը միայն գույքային վնասի մասին չէ, այլ ցանկացած այլ վնասի։

ՀՀ սահմանադրության 12-րդ հոդվածը որպես պետության պոզիտիվ պարտավորություն ամրագրել է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը խթանելը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների նկատմամբ։ Իսկ որպես յուրաքանչյուր անձի պարտավորություն՝ հոդվածը նախատեսում է շրջակա միջավայրի պահպանության մասին հոգ տանելը։ Անկախության հռչակումից ի վեր ՀՀ-ում իրականացված տնտեսական զարգացմանը միտված բոլոր ծրագրերում և նախագծերում սահմանադրաիրավական այս կարգավորումները դիտարկվել են բացառապես դեկլարատիվ բովանդակությամբ և չեն իրացվել։ Այդպիսով կա՛մ ամբողջությամբ, կա՛մ մասամբ անտեսվել են մարդու՝ առողջ կենսագործունեության միջավայրում ապրելու իրավունքը, ինչի արդյունքում այսօր Հայաստանն ունի էկոլոգիական և դրա հետ փոխկապակցված մարդու առողջության հետ կապված բավականին լուրջ խնդիրներ։ Այս համատեքստում Ամուլսարի շահագործման դեպքում բնապահպանական խնդիրները, որոնք հիմնավորապես մատնանշված են ELARD-TRC փորձագիտական եզրակացության մեջ, ինչպես նաև տարբեր տեղական ու միջազգային մասնագետների պնդումներում, կարող են առանց չափազանցության քայքայել նաև գործող տնտեսությունը, մասնավորապես՝ առողջարանային և հանգստավայրային զբոսաշրջային բիզնեսը։

Հարկ է փաստել, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման բացասական ռիսկերի կանխումն արդեն իսկ դուրս է միայն բնապահպանական ոլորտի պատասխանատուների գործառույթների տիրույթից և առնչվում է գործընթացում իրավախախտումների վերաբերյալ ապացույցների հավաքագրմամբ և դրանց քննությամբ զբաղվող պաշտոնատար անձանց պարտականություններին։ Մասնավորապես՝ որպես ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից վերոնշյալ քրեական գործի իրավական ճակատագրի վերաբերյալ հնչեցված գնահատականների արձագանք՝ հարկ ենք համարում շեշտել, որ անհրաժեշտ է պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել խիստ պատասխանատու աշխատանքի նկատմամբ և չանտեսել հիշատակված քրեական գործում ապացուցողական նշանակություն ունեցող հիմնական փաստաթղթում բարձրացված խորքային հարցերին տրված հիմնարար և առանցքային պատասխանները, որոնցով, ըստ էության, հիմնավորվում է քննչական կոմիտեի ներկայացուցիչների հնչեցրած մտադրությունների հակառակ անհերքելի դիրքորոշումն առ այն, որ հարուցված քրեական գործի վարույթը պետք է շարունակվի։ Հակառակ պարագայում՝ վարույթը կարճելու վերաբերյալ Ձեր հնարավոր որոշումը կարող ենք դիտարկել որպես պաշտոնեական անփութություն։

Վերոգրյալի հիման վրա խնդրում ենք մանրակրկիտ ուսումնասիրել փորձագիտական եզրակացության կից ներկայացված խիստ խնդրահարույց հատվածներն ու դրանցով նախանշված ռիսկերը և համապատասխան քրեաիրավական գնահատականի արժանացնել Ամուլսարի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունք տրամադրելու գործընթացում, մասնավորապես՝ բնապահպանական փորձաքննություն իրականացնող պաշտոնատար անձանց գործողությունները»։