Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Արդյունաբերության հանքահումքային բաղադրիչը

Միանշանակ չի կարելի պնդել, որ կառավարությունը հասցրեց ուրախանալ արտադրության ոլորտի կառուցվածքային փոփոխություններով։ Այս տարվա առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական տվյալների հրապարակումից առաջ ու հետո մեր կառավարությունն ուրախ-ուրախ խոսում էր արտադրության ոլորտի կառուցվածքում վերամշակող արդյունաբերության մասնաբաժնի մասին։ Հատկապես ընդգծվում էր այն, որ արտադրության ոլորտում կրճատվել է «հանքահումքային արդյունաբերության և բացահանքերի շահագործում» բաժնի տեսակարար կշիռը։

«Վերամշակող արդյունաբերության» նկատմամբ կառավարության ջերմ վերաբերմունքը ավելի քան հասկանալի է։ Մեր ՀՆԱ-ի կառուցվածքում երկնիշ ծավալ ունեցող ոլորտները ընդամենը երեքն են։ Եւ այդ երեքից ամենամեծն այս տարի հենց մշակող արդյունաբերությունն է՝ 12․2 տոկոս։ Երկրորդը մեծածախ և մանրածախ առևտուրն է (բնականաբար)՝ 11․3 տոկոս։ Երրորդը՝ 10․6 տոկոսով, այս տարի նվազող գյուղատնտեսությունն է։

Արդյունաբերության ոլորտի աճի ցուցանիշը 6․9 տոկոս է։ Թվում էր, թե այն ապահովվել է հենց մշակող արդյունաբերության հաշվին։ Որովհետև արդյունաբերության մյուս ոլորտներից էլեկտրաէներգիայի արտադրությունն ու հարակից համարվողները նույնիսկ առայժմ չեն հավասարվել անցած տարի արձանագրված ցուցանիշներին։ Իսկ ջրամատակարարման ու թափոնների կառավարման ոլորտը արդյունաբերության կառուցվածքում 3 տոկոսից պակաս է։

«Սիրելիի» կարգավիճակ ունեցող մշակող արդյունաբերությունը աճել է ավելի ցածր ցուցանիշով, քան ամբողջ ոլորտը։ Դա հնարավոր էր միայն մեկ դեպքում՝ եթե առաջանցիկ տեմպեր արձանագրեր մեր իշխանությունների բանավոր ելույթներում խորթ զավակի կարգավիճակ ունեցող հանքահումքային ու բացահանքերի շահագործումը։

Այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ-ի մեջ ոլորտի մասնաբաժինը 3․3 տոկոս էր։ Երկրորդում նվազել և դարձել է 3 տոկոս։ Ոլորտի կրճատումն էականորեն կապված է «Լիդիան Արմենիայի» նկատմամբ վերջին 15-16 ամսում տարվող գործընթացների հետ։ Բայց այն, որ հանքահումքային ոլորտի նկատմամբ իշխանությունը հստակ մշակված ծրագիր չունի, ապացուցում են մյուս հանքերի թվերը։

Հանքահումքային ոլորտի աճն այս տարի կազմել է մոտ 159 մլրդ դրամ։ Այս գումարից 154․4 մլրդ դրամը ապահովել է մետաղական հանքաքարի արդյունահանումը։ Մոտ 4․5 մլրդ դրամը բացահանքերի շահագործման բաժինն է։Միևնույնն է, զուտ թվաբանական տեսանկյունից աճի այս չափը կրճատում է հանքահումքային ոլորտի կշիռը արդյունաբերության ընդհանուր ծավալում։ Այս կրճատումը վերջին երկու տարիներին բնորոշ ցուցանշ է։

2018թ. առաջին կիսամյակում արդյունաբերության մեջ հանքահումքային ոլորտի «մասնաբաժինը» մոտ 20 տոկոս էր։ Այս տարվա առաջին կիսամյակում կշիռը 17․7 տոկոս է։ Կառավարությունը շատ էր գնահատում այս փաստը։ Որովհետև հանքահումքայինի նվազմանը զուգահեռ՝ աճում էր մշակող արդյունաբերության ծավալը։

2018թ. առաջին կիսամյակում այն մոտ 63 տոկոս էր։ Իսկ այս տարի արդեն գերազանցում է 67 տոկոսը։ Մեր իշխանություններին թվացել էր, թե այս տվյալներն արդեն բավարար են «էկո» ու «կանաչ» կոչվող արդյունաբերության կայացման մասին խոսելու համար։ Խոսելն, իհարկե, խոսեցին։ Բայց հետո հայտնվեց «Լիդիան Արմենիայի» հետ կապված միջազգային ու ստվարածավալ եզրակացությունը (հայերեն թարգմանությունը մոտ 300 էջ է)։ Ու կառավարությունն ու խորհրդարանական իշխող կուսակցության նկատելի մի հատված հայտարարեցին, որ կարդացել, հասկացել ու համաձայն են հանքի շահագործման առաջարկի հետ։ «Բա ինչո՞վ էիք զբաղված համարյա տարի ու կես» հարցը հիմա հակահեղափոխական է։ Բայց իր այդպիսի բնույթով հիմնովին խառնել է հեղափոխական ու հակահեղափոխական ձևակերպումները։ Թե՛ հասարակությանը, թե՛ բյուջեին հետաքրքիր զարգացումներ են սպասվում։ Հետևենք։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org