ԱԱԾ–ն հափշտակման նոր դեպք է բացահայտել ՊՆ–ում. ավելի քան 21 մլն դրամ է վատնվել
Բացահայտվել է ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար գնումների գործընթացում առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակման դեպք: Ազգային անվտանգության ծառայությունից NEWS.am–ին հայտնում են, որ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք, մատակարար կազմակերպության հետ գալով հանցավոր համաձայնության, ուռճացված գնով կնքել են մատակարարման պայմանագիր, որի հիման վրա այդ ընկերությանն ապրանքատեսակի իրական շուկայական արժեքի փոխարեն փոխանցել են 21 մլն 700 հզր ՀՀ դրամով ավել գումար, որի արդյունքում առանձնապես խոշոր չափերով նշված գումարը վատնվել է:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան