Դա կարող է դիտվել որպես սուտ մատնություն․ բնապահպանն արձագանքում է Փաշինյանի մեղադրանքին
Ես խորհուրդ կտայի վարչապետին դիմել իրավապահ մարմիններին, որովհետև հակառակ դեպքում՝ դա կարող է դիտվել որպես սուտ մատնություն, եւ ինքը պարտավոր է այդ հետևանքների մասին մտածել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Աննա Շահնազարյանը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե հակաամուլսարյան գործընթացը աջակցություն է ստանում հանքարդյունաբերող այլ ըներությունների կողմից։
«Եթե նման բան կա, եթե իսկապես նա մեղադրանք է հնչեցնում, ապա իրավապահները պարտավոր են զբաղվել դրանով»,- ասաց նա։
Իսկ հանքարդյունաբերության դեմ պայքարը նա նշեց, որ անընդհատ է լինելու եւ այն, հավանաբար, մեկ սերնդի խնդիր չէ․ «Այսինքն՝ պարզ է, որ Ամուլսարի հետ կապված նպատակը հստակ է, բայց հանքարդունաբերության քաղաքականությունը փոխելու հետ կապված մեր պայքարը երբեք էլ դադար չի ունենա, ու էդ քայլերը մշակվում են անընդհատ, էդ քայլերը հընթացս վերաձևակերպվում են, հընթացս նոր տեսք են ստանում»։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 19-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց․ «Հանրային դաշտում կան պնդումներ, որ Հայաստանում գործող հանքարդյունաբերության ընկերությունները տարբեր տիպի աջակցություն են ցույց տալիս հակաամուլսարյան պրոցեսին։ Ընդ որում՝ ես դեռ այն ժամանակ հանձնարարել էի օպերատիվ ծառայություններին, եւ նրանք ճշտել են ու այդ փաստը հաստատել են։ Հարց՝ տրամաբանությունը ո՞րն է, որ հանքերով զբաղվող ընկերությունները աջակցեն ուրիշ հանքարդյունաբերական ընկերության դեմ ընթացող գործընթացին, տրամաբանությունն այն է, որ խնայեն այն պոտենցիալ տասնյակ միլիոնավոր դոլարները, որ պետք է ծախսեն ստանդարտները բարձրացնելու համար»։

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Աշխարհի միլիարդատերերի համակցված կարողությունը հասել է պատմական առավելագույնի
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...