ՊԵԿ-ում հեղափոխություն չկա, կա հետապնդում. բողոքի ակցիա ՊԵԿ-ի դիմաց
Գերմանիայի քաղաքացի Արթուր Խառատյանն այսօր բողոքի ակցիա էր իրականացնում ՊԵԿ-ի դիմաց: Բեռնափոխադրումներով զբաղվող Խառատյանի ընկերությանը պատկանող բեռնատարը հուլիսի 24-ից գտնվում է Բագրատաշենի մաքսակետում, և մինչ այժմ ՊԵԿ-ը այն բաց չի թողնում:
Խառատյանի խոսքով՝ սա արվում է այն դեպքում, երբ ինքը գործում է օրինականության սահմաններում: Նա հայտնեց, որ ինքը օրինապես գրանցված «Դոյչե փոստ» բեռնափոխադրումների ընկերության միջոցով իրականացնում է Գերմանիայում բնակվող հայերի՝ իրենց հարազատների ուղարկվող ծանրոցների տեղափոխումը Հայաստան։
ՊԵԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցը մոտեցավ ակցիայի մասնակիցներին ու հայտնեց, որ Արթուր Խառատյանի կողմից ՀՀ տարածք ապրանքների ներկրման ընթացքում ի հայտ եկած խախտումների հիման վրա ՊԵԿ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Tert.am-ի հարցին, թե ի՞նչ քննչական գործողությունների մասին է խոսքը, Խառատյանը մեկնաբանեց, որ ինքը ՊԵԿ-ի աշխատակիցների կողմից թելադրված դիմում է գրել, որից ինքը «գլուխ չի հանել», ինչի հիման վրա էլ քրեական գործ է հարուցվել:
Լրագրողների հետ զրույցում Արթուր Խառատյանը նշեց, որ նախկինում ՊԵԿ-ում այլ ընթացակարգով են աշխատել, իսկ հեղափոխությունից հետո բոլորը գործում են օրինական դաշտում: «Հեղափոխությունից հետո նույն բեռը նույն գործընթացով 3-4 անգամ մուտք է եղել Հայաստան, բայց հիմա այս խոչընդոտներ են առաջացրել, որի պատասխանը չեմ կարողանում ստանալ»,-ասաց նա:
«ՊԵԿ-ում հեղափոխություն չկա, կա հետապնդում»,-ասաց նա և նշեց, որ չի պատկերացնում հետագայում ինչ գործողություններ կարող է անել:
Ակցիայի մասնակիցներից Աստոյան Սվետան նշեց, որ Գերմանիայից աղջկա ուղարկած ծանրոցը չի կարողանում ստանալ: Մեկ այլ մասնակից՝ Գարիկ Չախայան էլ ասաց, որ ապրիլ ամսին իր բեռը անխոչընդոտ ստացել է, իսկ այս անգամ անընդհատ հետաձգվում է այդ գործընթացը. պատճառաբանում են, որ խնդիրը բեռնափոխադրողի հետ է կապված:
Արթուր Խառատյանը նշեց, որ ինքը դիմում է ներկայացրել, իսկ ՊԵԿ-ից պատասխանել են, որ դիմումին պատասխանելու ընթացակարգ գոյություն ունի, սահմանված ժամկետներում պատասխան կտրվի:
Արթուր Խառատյանը նշեց, որ ՊԵԿ նախագահը Դավիթ Անանյանը տեղյակ է այս ամենից: «Կոնկրետ բիզնեսը տեռորի է ենթարկված, ես ժողովրդի հարցերին պատասխաններ չունեմ: Միտումնավոր են անում: Եթե բեռը զննումը անցել է, մեջը բան չկա, ինչո՞ւ դուրս չեն գրում, ինչո՞ւ են ուղարկում քննչական»,-ասաց Խառատյանը:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու