Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը կրկնապատկեց՝ դառնալով 100 հազար դրամ
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում որոշում կայացրեց Հայրենական մեծ պատերազմի վեերանների ամենամսյա պատվովճարի չափը կրկնապատկել՝ 50 հազար դրամից դարձնելով 100 հազար դրամ: Հարցը ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նա նշեց, որ նախագծի մշակման նպատակը Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանվածության մակարդակը բարձրացնելն է` նրանց ակտիվ գործունեությունն ու բարեկեցությունն ապահովելու համար:
Նշվեց, որ կառավարության որոշմամբ, Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը 2015 թվականի մայիս 1-ից սահմանվել է 50 հազար դրամ:
Բանն այն է, որ 2019 թվականի պետական բյուջեով վետերանների պատվովճարների համար նախատեսվել է 238,2 մլն դրամ 397 շահառուի համար, սակայն մայիսի 1-ի դրությամբ փաստացի պատվովճար է վճարվել 318 վետերանի։
Հաշվի առնելով վերը նշվածը ՝առաջարկվում է ավելացնել վետերանների պատվովճարի չափը և այն սահմանել 100 000 դրամ։
Նախագիծն ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է