Կառավարության նիստի օրակարգում 45 հարց է, որից 29-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի (ուղիղ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հուլիսի 4-ին, անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 45 հարց, որից 29-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի: Նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով այսօր մեկնել է Վիետնամ եւ Սինգապուր:
Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.
- Հանրային խորհրդի կանոնադրությունը հաստատելու մասին,
- Զինված ուժերի գլխավոր շտաբի կանոնադրությունը հաստատելու մասին,
- Մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Տիգրան Պետրոսյանին, Մուշեղ Ավետիսյանին,Գագիկ Վարդանյանին,Միսաք Հարթենյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին,
- Դիլիջանի համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից ստացված միջոցների տնօրինման ծրագրին համաձայնություն տալու մասին,
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,
- Եվրապարտատոմսերի թողարկման, վերաբացման և հետգնման ծառայությունների ձեռքբերման ընթացակարգերի կազմակերպման առանձնահատկություններ սահմանելու մասին եւ այլ հարցեր:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի