Միասնական քննությունների լրացուցիչ փուլում կլինեն սահմանափակումներ
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.
«Մեկնարկել է միասնական քննությունների լրացուցիչ փուլը: 858 դիմորդի համար քննությունները դեռևս ներկա գործընթաց են: Այսօր դիմորդները քննություն կհանձնեն «Հայոց լեզու և հայ գրականություն առարկայից»: Միասնականների երկրորդ փուլին ոչ բոլորն են մասնակցելու:
Օրերս բողոքարկման հանրապետական հանձնաժողովի նիստում որոշվել է, որ դիմորդներին, որոնց մոտ քննության ժամանակ հայտնաբերվել են հեռախոսներ, էլեկտրոնային սարքավորումներ, չի թույլատրվելու մասնակցել ընդունելության լրացուցիչ փուլին: «Այդպիսի մոտավորապես 15 դիմորդ կա: Նրանցից բացի, լրացուցիչ քննության չի թույլատրվելու մասնակցել նաև այն դիմորդներին, որոնք գրավոր աշխատանքը գրել են, այնուհետև դիմել են մեզ, թե քննության ընթացքում հիվանդ են եղել և չեն կարողացել ճիշտ գրել»,-տեղեկացրել է ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը:
Այդ երևույթներով պայմանավորված՝ կազմակերպիչները նպատակ ունեն հաջորդ տարվա քննությունները որոշակի փոփոխություններով անցկացնել: Կ. Նասիբյանը նշել է, որ նախատեսում են շրջանավարտների մուտքը քննասենյակներ ավելի խստորեն վերահսկել, որպեսզի չկարողանան օգտվել թաքցրած հեռախոսից ու մյուս սարքավորումներից»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է