Թեհրանը կմրցի՞ Հայաստանի գազի մոսկովյան գնի հետ
«Ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Իրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ և քննարկել թե՛ երկկողմ, թե՛ ռեգիոնալ, միջազգային ընդգրկման հարցեր: Մհեր Գրիգորյանն Իրան է այցելել հայ-իրանական տնտեսական հանձնաժողովի 16-րդ նիստի համար: Հայաստանի փոխվարչապետի իրանյան այցին զուգահեռ տեղի էին ունենում Հայաստանի վարչապետի հեռախոսազրույցները ԵՏՄ երկրների նախագահների հետ, առայժմ բացառությամբ Պուտինի: Դրանց ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոսել է հոկտեմբերի 1-ին Երևանում սպասվող ԵՏՄ Վեհաժողովի մասին: Հայաստանը նախագահող երկիր է, և Վեհաժողովի օրակարգի ձևավորումը, իհարկե, առաջին հերթին նախագահող երկրի պատասխանատվությունն է:
Սրանով հանդերձ, արդյոք Երևանը ձգտո՞ւմ է օրակարգ ներառել գազի գնագոյացման խնդիրը, ինչը ԵՏՄ մակարդակով առաջնահերթություն դիտարկելու մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է մի քանի անգամ, տարբեր առիթներով: Երևանի դիրքորոշումն այն է, որ պետք է միասնական գնագոյացման շուկա և մեխանիզմ, որը թույլ կտա հավասարեցնել ԵՏՄ երկրների հնարավորություններն ու պայմանները, այլապես միասնական տարածությունը կորցնում է իմաստը:
Մյուս կողմից աներկբա է, որ դա ՌԴ համար կնշանակի առնվազն ԵՏՄ երկրների նկատմամբ կորցնել գազային գործիքը, մահակը, այդ թվում, իհարկե, Հայաստանի նկատմամբ: Ավելին, թեման հատկապես զգայուն է Հայաստանի առումով, և հատկապես թավշյա հեղափոխությունից հետո: Այդ ուղղությամբ Երևանն ու Մոսկվան բանակցության մեջ են արդեն մի քանի ամիս: Բանակցությունը գազի գնի շուրջ է, սակայն չկա որոշակիություն, թե ո՞ւր կգնա այդ գինը բանակցության արդյունքում՝ վե՞ր, թե՞ վար, և որն է լինելու որևէ ուղղությամբ գնալու, այսպես ասած, գինը:
Այս տեսանկյունից Երևանի խաղաքարտը կարող է լինել Իրանը, եթե համաձայնի ռուսականի հանդեպ մրցունակ գնով գազ մատակարարել Հայաստան, ինչը թույլ կտա վստահ խոսել ՌԴ հետ բանակցությունում՝ իմանալով, որ գնի շուրջ պայմանավորվածության չգալու դեպքում Հայաստանը չի մնա առանց գազ, և Իրանը կապահովի շահեկան մատակարարում: Երևանն ու Թեհրանը այս թեման շոշափեցին դեռևս փետրվարին, երբ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Իրան: Այդ իմաստով եղան քաղաքական հնչեղ հայտարարություններ, սակայն ինչ գործնական շարունակություն կա այդ մասով, հայտնի չէ: Այդ առումով էլ հետաքրքիր է, թե Մհեր Գրիգորյանի այցի ընթացքում արդյոք շոշափվե՞լ է այդ թեման, եթե ոչ հանձնաժողովի նիստում անմիջապես, ապա գոնե Իրանի նախագահի հետ հանդիպման ընթացքում: Թեհրանը պատրա՞ստ է նպաստել Երևանի դիրքերին՝ գազի գնի շուրջ Մոսկվայի հետ բանակցությանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի