«Գործ տվողի» ինստիտուտ. կարգազանց վարորդներին տուգանելու նոր մեխանիզմ կդրվի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը մի խումբ պատգամավորների հետ շրջանառության մեջ է դնելու ճանապարհային երթեւեկության նկատմամբ հանրային վերահսկողությունը երաշխավորող օրենսդրական նախագիծ, որը հնարավորություն կտա քաղաքացիներին բջջային հեռախոսի հավելվածի միջոցով ոստիկանության ստորաբաժանմանը փոխանցել իրավախախտման վերաբերյալ էլեկտրոնային հաղորդագրություն, ինչի հիման վրա կհարուցվի վարչական վարույթ, իսկ կարգազանց վարորդը կենթարկվի վարչական տույժի։
Օրենսդրական այս նախաձեռնությամբ հանդես գալու համար հիմք է հանդիսացել ճանապարհատրանսպորտային պատահարների եւ դրանց հետեւանքով զոհերի մտահոգիչ վիճակագրությունը։ Պատգամավորը կատակում է՝ գուցե իր նախաձեռնությունն ընկալվի որպես «գործ տվողների» ինստիտուտի զարգացմանն ուղղված քայլ, բայց նպատակը հանրային վերահսկողությունը բարձրացնելն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի