Ռուստամ Բադասյանի ընկերը՝ ՊԵԿ փոխնախագահ. միջնորդել է հենց նախարարը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վարչապետի հրամանով ՊԵԿ փոխնախագահ է նշանակվել Էդվարդ Հովհաննիսյանը։ Նա ՊԵԿ-ում կփոխարինի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ ղեկավարելով հարկայինի իրավական բլոկը։
Հովհաննիսյանը, ի տարբերություն շատ նորաթուխ պաշտոնյաների, փորձ ունի, ՊԵԿ-ի ստորին օղակներից աճած կադր է, շարքային տեսուչից հասել էր մինչև ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետի պաշտոնին:
Ասում են՝ հենց Բադասյանն է բարեխոսել իր ընկերոջ համար։ «Ես չեմ թաքցնում Ռուստամ Բադասյանի հետ իմ ունեցած մտերիմ հարաբերությունները, մենք աշխատանքային գործընկերներ ենք եղել, իսկ դերակատարության մասով գուցե պարոն Բադասյանն իր կարծիքը հայտնել է, չեմ բացառում»,-ասաց Հովհաննիսյանը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի