Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին բանավոր նկատողություն է հայտարարվել
Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին բանավոր նկատողություն է հայտարարվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նշենք, որ նկատողությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նրա «խնչած ունեմ» արտահայտության համար է՝ Երեւանում երթեւեկության առավելագույն արագությունը 60 կմ/ժ-ից 50 կմ/ժ-ի իջեցնելու քաղաքապետի առաջարկի քննարկման ժամանակ։ Այս առաջարկը բուռն քննարկվեց հատկապես սոցիալական ցանցերում, եւ ահա այդպիսի մի քննարկման ժամանակ օգտատերերից մեկի գրառմանը Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն արձագանքել է․ «Ինչի՞ մասին ենք վիճում ընդհանրապես: Ներեցեք, բայց խնչած ունեմ խցանման ու մյուս պրոբլեմների վրա տասը կմ/ժ-ով նվազեցնելը մարդկանց կյանքեր է փրկում»:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի