Հնարավոր է՝ հանդիպենք փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, մինչ այդ՝ ակցիաները կդադարեցնենք. Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակից
Հուլիսի 1-ի բողոքի ակցիայից հետո հանդիպել ենք Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ, այս պահին բողոքի ակցիաները չենք շարունակելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցներից Արմեն Կիրակոսյանը՝ հավելով, որ քննարկվել է հուլիսի մեկից աշխատանքից զրկված 200 աշխատողներին այլընտրանքային աշխատանքի տեղավորելու հարցը:
«Մարզպետի հետ խոսեցինք, պայմանավորվեցինք հանդիպել երկուշաբթի օրը, այս անգամ հանդիպմանը կմասնակցեն կառավարությունից ներկայացուցիչներ, «Էյ-Սի-Փի» ՓԲ ընկերության տնօրենը ևս: Պետք է հասկանանք, թե խնդիրն ինչպես է լուծվելու, այսքան մարդ բարդ իրավիճակում է հայտնվել: Եթե խնդիրը չլուծվի, բողոքի ակցիաները շարունակելու ենք»,- նշեց նա՝ հավելելով, որ ամենայն հավանականությամբ հանդիպմանը կմասնակցի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Աշխատակիցը մանրամասնեց, որ մշտական կապ են պահում նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի հետ, խնդիրները ներկայացնում են, և եթե պատգամավորը երկրում լինի, հանդիպմանը կմասնակցի:
«Մեր կարծիքով՝ այլընտրանքային տարբերակներից մեկը կարող է լինել աշխատակիցների մի մասին Թեղուտում աշխատանքի տեղավորելը»,-եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ հուլիսի մեկին Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները վաղ առավոտից փակել էին գործարանի բոլոր ելքերն ու մուտքերը, ինչպես նաև միջպետական երկաթգիծը: Պատճառն այն է, որ մոտ 200 հոգու ազատել են աշխատանքից, նրանց պայմանագրի ժամկետը հունիսի 30-ին լրացել է:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի