Հայաստանը հույս ունի, որ Ֆրանսիան հավատարիմ կմնա իր խոսքին. ԱԳՆ
Հայաստանը հույս ունի, որ Ֆրանսիան հավատարիմ կմնա իր խոսքին Ադրբեջանին սպառազինությունների մատակարարման էմբարգոյի հարցում, որը կարող է օգտագործվել Լեռնային Ղարաբաղի դեմ։ Այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հուլիսի 3-ի մամուլի ասուլիսում։
ԱԳՆ մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը բարձրացնում է Ադրբեջանի նախաձեռնած սպառազինությունների մրցավազքի հարցը երկկողմ եւ բազմակողմ հանդիպումներում։ Ֆրանսիայի եւ Ադրբեջանի հարաբերությունները նույնպես ուշադրության կենտրոնում են։ Նաղդալյանը հիշեցրել է, որ դեռեւս փետրվարին Ֆրանսիայի նախագահն ասել էր, որ հանրապետությունը հետեւում է էմբարգոյին։
«Հույս ունենք, որ Ֆրանսիան ձեռնպահ կմնա սպառազինության վաճառքից, որը կարող է օգտագործվել Արցախում, կամ խախտել հավասարակշռությունն ու կայունությունը տարածաշրջանում»,- նշել է ԱԳՆ մամուլի քարտուղարը։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի