Հակակոռուպցիոն մարմինը պետք է ձևավորվի ՀՔԾ հիմքի վրա
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծով նախատեսվում է վերափոխել և զարգացնել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը՝ առաջարկելով ստեղծել հակակոռուպցիոն մասնագիտացված մարմին՝ «Հակակոռուպցիոն կոմիտե» անվամբ։ Կոռուպցիոն հանցագործություններով զբաղվող մարմինների գործառույթների փոխանցումը նորաստեղծ հակակոռուպցիոն մարմնին ենթադրում է գործող կառույցների վերակազմավորում, ընդհուպ մինչև լուծարում։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանի կարծիքով, հակակոռուպցիոն մարմինը պետք է ձևավորվի Հատուկ քննչական ծառայության հիմքի վրա։ «Հատուկ քննչական ծառայությունում աշխատում են բավականին լուրջ կադրեր, որոնք կարող են համալրել նորաստեղծ կառույցը։ Վերջինս պետք է համալրվի նաև օպերատիվ հետախուզական գործունեությամբ զբաղվելու ունակություն կամ մասնագիտացում ունեցող կադրերով և մի շարք այլ հաստիքներով։ Դա շատ մեծ աշխատանք է ենթադրում, սակայն նման կառույց ստեղծելու ամենակարճ ճանապարհն է»,- ասաց նա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի