Փաշինյանը դեռ չի կողմնորոշվել Սասունի հարցով. մանդատը դնելու լուրի հեղինակը վարչապե՞տն է. մանրամասներ
«Իրավունք» թերթը գրում է.
«Ինչպես տեղեկացնում է կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը, վարչապետ Փաշինյանը թեեւ սպասում էր, որ Սասուն Միքայելյանը հրապարակավ կարձագանքի ինչպես իշխող ուժի ղեկավար մարմնի կազմից դուրս գալու, այնպես էլ Աբովյանի ընտրությունների եւ Ռոմանոս Պետրոսյանի մեղադրանքների պատմությանը, սակայն չէր սպասում, որ արձագանքն այդքան կոշտ կլինի:
Ըստ աղբյուրի՝ Փաշինյանը դեռ վերջնականապես չի կողմնորոշվել, թե ինչ կերպ պետք է արձագանքի Սասուն Միքայելյանի ասածներին, ում նկատմամբ նաեւ այլ հարցերով, ասյպես ասած, վստահության պակաս կա:
Նկատենք նաեւ, որ մեր այլ աղբյուրն էլ այն կարծիքը հայտնեց, որ Սասունի այդ կոշտ արձագանքն ամենեւին էլ պատահական չէր: Բանն այն է, որ ըստ աղբյուրի, նրա մերձավորների մոտ կա այն միտքը, որ ԱԺ մանդատից հրաժարվելու լուրը գալիս է անձամբ Փաշինյանից՝ որպես Աբովյանում նրա հաստատած կուսակցական գծից շեղվելու պատիժ:
Սասունն էլ ցույց տվեց, որ, ի տարբերություն շատերի, մանդատը նա ստացել է անձամբ իր հաշվին ու ոչ թե Փաշինյանի:
Իսկ կոշտ ելույթն ակնարկ էր, որ կարող է շատ ավելին խոսել: Ուստիեւ, աղբյուրի գնահատմամբ, Սասունի հետ հետագա հարաբերությունների հարցը մնաց «օդում կախված», եւ քանի դեռ հստակ որոշում չկա, հրահանգված է բոլորին, այդ թվում Ռ. Պետրոսյանին, այդ թեմայով չխոսել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Վարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տե...
Իսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը