«Աննա Մարգարյանը մեր «հորքուրի գանձը» չէ». Իմքայլականը մեղադրում է ԼՀԿ-ին «աբառոտկա ֆռալու» մեջ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում շարունակվում է թեժ քննարկվել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Աննա Մարգարյանի ընտրության տապալումը:
Խմբակցության գերակշիռ մեծամասնությունը չի պատկերացրել, թե ինչպես հաջողվեց ձախողել գործընթացը, քանի որ ի սկզբանե բոլորին հրահանգված էր մասնակցել քվեարկությանը:
Պատգամավոր Էդգար Առաքելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ ձախողման մեջ դերակատարում ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը. «Կարծես թե հայտարարվեց, որ մենք իրենց թեկնածուին մերժել ենք ու իրենք էլ նման կերպ են վարվում: Գիտեք չէ՞ 90-ականներին մի խոսք կար` «աբառոտկա ֆռալ», սա դրան է նմանվում ու շատ անլուրջ է»:
Ապա հավելեց. «Մենք Աննա Մարգարյանին մեր հոր տնից չէինք բերել, նա ո՛չ մեր կուսակիցն է, ո՛չ նրա հետ ճանապարհ ունենք անցած, ո՛չ մեր «հորքուրի գանձն» է…»:
Ահա այսպիսի «հորքուրի գանձի» մակարդակով էլ իշխող 88 հոգանող խմբակցությունը 66 կողմ ձայն կարողացավ ապահովել իրենց իսկ առաջադրած թեկնածուի համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի