Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բնակապահովման հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է վերջին անգամ Հայաստանի ստարտափների ֆինանսավորման համակարգի գնահատումն ու առաջարկություններ Դավիթ Զիրոյանը նշանակվել է Վարդենիսի քննչական բաժնի պետ Մենք չենք կարող անձին պարտադրել բուժում առանց դատարանի որոշման ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի Նեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект» ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումը Հրազդանի համայնքային ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են մոտ 1,8 կիլոգրամ կանեփանման զանգված (տեսանյութ) Ապահովելու քաղաքացիներին պատշաճ առողջապահական ծառայություններով Կապանում պեղումների ընթացքում հայտնաբերվել է իշխանական խորհրդանիշ հանդիսացող գավազանի պղնձյա գլուխ Թանգարանները՝ հանուն կայուն զարգացման Մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել են Դեղերի մասին օրենքի փոփոխությունները

Բնակապահովման հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է վերջին անգամՀայաստանի ստարտափների ֆինանսավորման համակարգի գնահատումն ու առաջարկություններԴավիթ Զիրոյանը նշանակվել է Վարդենիսի քննչական բաժնի պետՄենք չենք կարող անձին պարտադրել բուժում առանց դատարանի որոշմանՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունիՆեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումըՀրազդանի համայնքային ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են մոտ 1,8 կիլոգրամ կանեփանման զանգված (տեսանյութ)Ապահովելու քաղաքացիներին պատշաճ առողջապահական ծառայություններովԿապանում պեղումների ընթացքում հայտնաբերվել է իշխանական խորհրդանիշ հանդիսացող գավազանի պղնձյա գլուխԹանգարանները՝ հանուն կայուն զարգացմանՄինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել են Դեղերի մասին օրենքի փոփոխություններըՍահմանադրական դատարանը նոր փոխնախագահ ունիՄրցույթ` Չինաստանի բուհերում 2027-2028 ուսումնական տարում կրթություն ստանալու համարԱպօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորություններըԱպարան-Սպիտակի ոլորաններ հատվածում կատարվել են միջին նորոգման աշխատանքներՀարի Քեյնն իրացրեց իր վաստակած 11–մետրանոցըՄեր հանրային տրանսպորտը պիկ ժամերին չի կարողանում հասնել կանգառ. ԱվինյանԴուստր Մարիաննա ընկերությունը տուգանվել է 16 755 000 ՀՀ դրամի չափովԻրանը նոր հարձակում է իրականացրել Բահրեյնում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՍա Անգլիայի հավաքականի լավագույն հանդիպումն էրՀայկ Մարտիրոսյանն ավարտել է ելույթները Total Chess 2026 մրցաշարի խմբային փուլումՏեսչական մարմինը հիշեցնում է տրանսպորտային միջոցների սեփականատերերին և վարորդներինՍա հենց այն մարտավարությունն է, որը նրանք միշտ կիրառում ենԵրեք երկրները համատեղ պատասխանատվություն ունեն աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման հարցումԲելգիայի հավաքականը հաղթել է Իտալիային, Ֆրանսիայի հավաքականը հաղթել է ԹուրքիայինՀայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կհանդիպեն ՀայաստանումԹաիլանդի Փհուքեթ կղզում հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվելՌուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին Կարևոր գործ․ մեկ օր որպես պարեկային ծառայող (տեսանյութ)Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված վնասըՈւղղակի երկխոսություն` հատուկ ներկայացուցիչների մակարդակովԿասեցվել է Իգիթ ՍՊԸ պատկանող թթվասերի արտադրամասի գործունեությունըՄոսկվայի Արբատ փողոցում բացվել է ֆոտոցուցահանդեսՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԶգուշացե՛ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններՊետք է Երևանում սահմանափակենք երթևեկող ավտոմեքենաների քանակը. մեքենա վարելու մեր մշակույթը շատ վատն է. Ավինյան«Երեխան պետք է գնա դպրոց այնտեղ, որտեղ ոտքով կարա հասնի». խցանումներից ազատվելու Ավինյանի տարբերակըՍտամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթըՀայաստան այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունը փոխվում էԳազայի բնակիչները ապաստարանի և մարդասիրական օգնության կարիք ունենԵրևանի մետրոպոլիտենի շարժակազմը համալրվում է. այսօրվանից գիծ է վերադարձել երեք վագոնանոց գնացքըԱրքայազն Հարին Ուկրաինայում հանդիպել է վիրավորված զինծառայողներինԾեծկռտուք Հանրայինի եթերում (տեսանյութ)ԵՄ-ն կմասնակցի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին E5+ԵՄ ձևաչափով. ԼայենՉհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնԱվարտվել է ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըՄրցաշարը զրկվում է ինտրիգիցԷստոնիան մտադիր է փակել Ռուսաստանի հետ սահմանը
Հայաստան

Քրեական հեղինակությունը չօգնեց մարզպետին

Շուրջ մեկ ամիս առաջ Արագածոտնի մարզի երեք համայնքներում փակվեցին միջպետական ճանապարհները: Իսկ Արագածավանում, բացի ճանապարհից, փակեցին նաեւ Երեւան-Գյումրի երկաթգիծը: Բողոքավոր մարդիկ, հատկապես՝ Արագածավանում, պահանջում էին մարզպետ Դավիթ Գեւորգյանի ներկայությունը, գրում է hraparak.am-ը:

Սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, օձի կծածը պարանի ստվերից էլ կփախչի: Այդպես Դավիթ Գեւորգյանը փախավ Ապարանի տարածաշրջանի Արագած համայնքից, երբ փորձեց ժողովրդի հետ փողոցային լեզվով խոսել ու ստացավ համարժեք պատասխան:

Դրանից հետո ֆեյսբուքյան ուղիղ ելույթում նա հանդես եկավ երկարուձիգ մի ուղերձով, որը եզրափակեց սպիտակ դրոշներ չպարզելու անդրդվելի վճռականությամբ: Եթե այն ժողովրդին էր ուղղված, ապա նկատենք, որ ցանկացած պաշտոնյա պետք է գիտակցի՝ ինքը պարտավոր է սպիտակ դրոշով ներկայանալ, եթե անձերի ու անհատների նկատի ունի, կարծում ենք՝ պարտավոր էր անուններ թվարկել:

Ինչեւէ, մարզպետը հրաժարվեց Արագածավան մեկնելուց, եւ զայրացած ժողովուրդը հրապարակ բերեց մի ավանակի, որի ճակատին նախշազարդ տառերով գրել էին՝ Դավիթ Գեւորգյան: Եվ ահա, այդ իրադարձությունից գրեթե մեկ ամիս հետո մարզպետը, Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի հետ կերուխումից հետո, որոշում է ուղեւորվել Արագածավան, համայնքի որոշ շրջանակներում հեղինակություն վայելող Արտյոմի (Ծյոմ) տուն, որպեսզի նա պարզի, թե ով է գրության հեղինակը, որը փակցրել են ավանակի ճակատին:

Արագածավանում Ծյոմը համեստ սեղան է գցում իր տանը, հրավիրում են նաեւ համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյանին (ի դեպ, եւս մի ուրիշ Անդրանիկ ուղեկցել է մարզպետին ու համայնքապետին), սակայն, ըստ մեր ունեցած տեղեկությունների, չեն կարողացել պարզել, թե ով է գրության հեղինակը: Անհրաժեշտ ենք համարում նշել, որ մենք պարզեցինք, թե ով է գրությունը գրել, ու կարող ենք այդ հարցով մի թեթեւ օգնել Դավիթ Գեւորգյանին:

Մարդը մեղավոր չէ, որ կարող է վայելչագրություն անել, բայց, ըստ մեր տեղեկությունների, պատվիրատուն եղել է մի անձնավորություն, ով, ինչպես գյուղացիներն են ասում, «դոշ է տվել» «Իմ քայլը» դաշինքի համար:
Ի՞նչն է զարմանալի այս պատմության մեջ. երբ ոստիկանությունը, մարզերն ընկած, հարյուրավոր քրեական հեղինակությունների բերման է ենթարկում, Արագածոտնի դուխով մարզպետը դիմոuմ է Արագածավանի Ծյոմին, որ իր հարցերը լուծի:

Արագածավանում մենք պարզեցինք, որ մարդիկ վիրավորված են Դավիթ Գեւորգյանից ԱԺ ընտրություններից առաջ մի շարք խոստումներ տալու եւ չկատարելու համար:
«Հիմա էլ,- ասում են,- ուղտը նստած՝ կուզեկուզ է գնում,- ո՞վ էր նրան ճանաչում: Մարդիկ ձայները տվել են Նիկոլ Փաշինյանին, իսկ իրեն թվում է, թե իր անձն են հաշվի առել: Մենք եկել ենք այն համոզման, որ ինքը հատուկ ծառայությունների կողմից ներդրված է իշխանության մեջ, որպեսզի վարկաբեկի թե՛ հեղափոխական արժեքները, թե՛ Նիկոլ Փաշինյանին»:

Բազում նմանատիպ արտահայտություններ հարկ չենք համարում մեջբերել:
ՀԳ. Թեմայից շեղվելով՝ նշենք, որ մեր նախորդ հրապարակումից ուղիղ մեկ օր հետո աշխատանքից ազատեցին փոխմարզպետ Անահիտ Սարգսյանին: Երեք օր աշխատանքի չներկայացավ Դավիթ Գեւորգյանը: Իսկ երբ Ա. Սարգսյանի ազատման մասին տեղեկանում է մարզպետի օգնական Մերի Բադալյանը, հանդիսավոր պարով մտնում է մարզպետարան, եւ Դավիթ Գեւորգյանն էլ Երեւանից հրահանգում է, որ անմիջապես աշխատասենյակի պատից իջեցնեն փոխմարզպետ Անահիտ Սարգսյանի ցուցանակը: Փաստորեն, մարզպետի շուրջ կես տարվա քրտնաջան աշխատանքը պտուղ տվեց՝ ազատվեց փոխմարզպետից, որից հետո կատարեց իր ֆեյսբուքյան հաջորդ գրառումը՝ եկել է լուռ աշխատելու ժամանակը:
Ինչպե՞ս՝ կպարզվի առաջիկայում:

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում