ՄՊՀ մասնաճյուղը ամրապնդում է հայ-ռուսական հարաբերությունների հիմքերը. Ռուսաստանի դեսպան
ՄՊՀ մասնաճյուղը ամրապնդում է Հայաստանի հիմքերը, հայ-ռուսական հարաբերությունների հիմքերը: Այս մասին հուլիսի 2-ին Մոսկվայի պետական համալսարանի երեւանյան մասնաճյուղի շրջանավարտներին դիպլոմներ հանձնելու արարողության ժամանակ ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Նրա խոսքով՝ այդ հարաբերություններում կրթության ոլորտը նշանակալի դերակատարում ունի:
«Ես հույս ունեմ, որ մեր հարաբերությունների ամրապնդման գործում կրթության դերը միայն կմեծանա, քանի որ այն մեր բազմադարյա կապերին լրացուցիչ կայունություն է հաղորդում եւ, ինչն անչափ կարեւոր է, հեռանկարայնություն»,- նշեց դեսպանը:
Նա շեշտեց, որ պետությունն իր երիտասարդներին կրթություն տրամադրելով՝ ամրացնում է հիմքերը, իսկ ՄՊՀ-ն հենց դրանով է զբաղվում:
«Մոսկվայի պետական համալսարանի երեւանյան մասնաճյուղի այսօրվա շրջանավարտները խոսում են այն մասին, որ բուհը կայացել է: Այս մասին է վկայում այստեղ Հայաստանի վարչապետի եւ երկրի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի ներկայությունը»,- հայտարարեց Սերգեյ Կոպիրկինը:
Դեսպանը հավելեց, որ բուհում շատ լավ ներուժ է ստեղծվել, եւ այս իմաստով կարեւոր է, որ հաջորդ տարի սպասվում է նաեւ մագիստրատուրայի բացում:
Նշենք, որ հուլիսի 2-ին տեղի է ունեցել Մոսկվայի պետական համալսարանի երեւանյան մասնաճյուղի շրջանավարտներին դիպլոմներ հանձնելու արարողությունը: Միջոցառմանը մասնակցում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի