Ձեզ ի՞նչ՝ աշխատել ենք. Հայկ Սարգսյանը՝ հոր՝ Ալեքսանդր Սարգսյանի դրամական միջոցների մասին
Շենգավիթի դատարանի բակում լրագրողների հարցին՝ որտեղից Ալեքսանդր Սարգսյանին (ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր) այդքան մեծ գումար, նրա որդին՝ Հայկ Սարգսյանը պատասխանեց՝ «Ձեզ ի՞նչ՝ աշխատել ենք»:
Դիտարկմանը՝ կասկած կա, որ դրանք պետական միջոցներից են գոյացել և բոլոր գործարարները նախկինում եկամտի 50 տոկոսը տվել են իրենց ընտանիքին, Հայկ Սարգսյանը հակադարձեց՝ փաստ ցույց տվեք:
Հարցին՝ Հայկ Սարգսյանը ապօրինի զենք զինամթերք պահե՞լ է, պատասխանեց՝ երբեք:
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007 թվականի ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի` Երևանի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի P266 մոդելի ատրճանակով Դավիթ Աշոտի Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 1-ին մասի և 34-104-րդ հոդվածի հատկանիշներով:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի