Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ. հայտնի է, թե ինչ հարցեր են քննարկել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության եւ, մասնավորապես, Երեւանում ս.թ. հոկտեմբերի 1-ին կայանալիք ԵՏՄ գագաթնաժողովի անցկացման հետ կապված հարցեր:
Տվյալ համատեքստում շոշափվել են նաեւ ԵՏՄ արտաքին կապերի ընդլայնման հետ կապված մի շարք հարցեր, այդ թվում՝ ԵՏՄ եւ Սինգապուրի միջեւ ազատ առեւտրի մասին պայմանագրի ստորագրման հեռանկարները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորել է Եվրոպական երկրորդ խաղերը մեծ հաջողությամբ անցկացնելու կապակցությամբ եւ ուրախությամբ նշել այդ մրցումներում հայ մարզիկների հաջողությամբ մասնակցելու փաստը:
Վարչապետը նաեւ շնորհավորել է Բելառուսի ազգային տոնի կապակցությամբ եւ այդ առիթով լավագույն մաղթանքներ հղել բարեկամ բելառուս ժողովրդին:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի