Օրհներգի փոփոխության հարցը հերթական շոո՞ւն էր
«Իրատես»-ը գրում է․
«ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ դեռ ամիսներ առաջ նախաձեռնած օրհներգի փոփոխության գործընթացից ձայն-ծպտուն չկա: Արամ Խաչատրյանի երաժշտությամբ հիմնի համար հայտարարվել էր տեքստի մրցույթ: Համապատասխան տեքստ ընտրելու համար ձևավորվել էր աշխատանքային խումբ՝ Դավիթ Գյուրջինյանի, Ֆելիքս Բախչինյանի, Էդվարդ Միլիտոնյանի, տեր Ասողիկի և այլոց մասնակցությամբ:
Թե ինչ աշխատանքներ է իրականացնում այդ խումբը, մինչ այս պահն անհայտ է: Հայտնի չէ նաև՝ արդյո՞ք եղել են մարդիկ, որ տեքստ են գրել ու ներկայացրել մտավորականների դատին:
Ի դեպ, աշխատանքային խմբի մեջ գտնվողներից ոմանք դրա ստեղծման ժամանակ անգամ տեղյակ չէին, որ պետք է օրհներգի փոփոխությամբ զբաղվեն:
Լեզվի տեսչության պետ Դավիթ Գյուրջինյանի կարծիքով, օրինակ, օրհներգը փոխելու ժամանակը չէր:
Հստակ չէր նաև՝ աշխատանքային խումբը պետական ի՞նչ կառույցի ենթակայությամբ էր գործում, ո՞վ էր այդ խմբի աշխատանքների պատասխանատուն, ի՞նչ կառույց էր հանձնարարել օրհներգի փոփոխության հարցով զբաղվելու համար աշխատանքային խումբ ստեղծել և այլն:
Գուցե այն հերթական շոու՞ն էր հասարակությանն ինչ-ինչ կարևորագույն հարցերից շեղելու համար: Եթե ոչ, ապա պատասխանատուներին հիշեցնում ենք՝ աշխատանքային խմբի գործունեությունը դարձրեք հրապարակային, եթե, իհարկե, աշխատանք արվել է»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի